211652_close_icon
views-count13216 դիտում article-date 11:11 13-04-2020

Կորոնավիրուսի վարակման 26 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասել է 1039-ի, 1 մարդ մահացել է

Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1013 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 1039 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 7631 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 467): Փաստացի այս պահին բուժվում է 814 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 11-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 211 անձ (վերջին մեկ օրում՝ 14 մարդ), 14 պացիենտ մահացել է:

Նմանատիպ նյութեր