Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Նախկին համակարգի հարցը լուծելու տարբերակը

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հետհեղափոխական գերակա դիսկուրսը շարունակում է մնալ նոր իշխանության ու հին համակարգի միջև, տարբեր առիթներով, աշխուժության տարբեր փուլերով, տարբեր դրսևորումներով ու թեմաներով, սակայն գերակա դիսկուրսը շարունակում է մնալ դա: Ընդ որում, այստեղ հենց հատկանշական է, որ նորի դեպքում խոսքն իշխանության մասին է, իսկ հնի դեպքում՝ համակարգի: Որովհետև կա համակարգ չդարձած իշխանության և իշխանությունից զրկված համակարգի պայքար: Հենց դա էլ դիսկուրսի գերակա շարժիչն է, որովհետև հին համակարգի հարցը հնարավոր չէ լուծել միայն իշխանությունից զրկելով կամ միայն փողից զրկելով:

Ի վերջո, պետք չէ ընկնել նաև զգայական պատրանքների գիրկն ու համարել, որ հնարավոր է զրկել փողից, վերածել «բոմժի» և լուծել հարցերը: Այդպես կարող են մտածել մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում այն համակարգից, որ գործել է Հայաստանում: Կամ հասկանում են, բայց լուծում են բոլորովին այլ խնդիրներ, այդ թվում հենց նախկին համակարգի համար անհրաժեշտ խնդիրներ: Նախկին համակարգի հետ կռվի գերակա դիսկուրսը բաց է մնալու, և գերակա է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվի նոր համակարգ:

Համակարգ հասկացությունն ու երևույթը չունի միայն վատ, չար, նենգ իմաստ: Համակարգ չի նշանակում միատարություն, միակարծություն, միագունություն: Համակարգ նշանակում է ընդհանուր արժեքների վրա խարսխված համակեցության մեխանիզմներ, որոնք միմյանց փոխկապակցված են խաղի ընդհանուր կանոններով: Նախկին համակարգի համար այդ արժեքներն ու կանոնները խարսխված էին քրեական ենթամշակույթի և անօրինականության, կոռուպցիայի ու գանձագողության վրա, նոր համակարգը ենթադրաբար պետք է ձևավորվի առաքինությունների, աշխատանքի, օրենքի, իրավունքի և քաղաքացիականության արժեքների և սկզբունքների վրա, դրանց հիմքով կառուցված տնտեսական և հանրային հարաբերությունների մեխանիզմով: Հին համակարգը այլ կերպ դուրս մղել ու մարգինալացնել հնարավոր չէ, քան նորը, էապես տարբերն ու որակապես բարձր ձևավորելը: Այդ հարցն է, որ պետք է լուծվի հետհեղափոխական փուլում՝ հեղափոխության բովանդակային ամբողջացման կամ առնվազն բյուրեղացման համար: Կասկածից վեր է, որ դա պահանջում է ժամանակ և շատ դժվար է ասել, մեկ տարին բավական էր, թե ոչ: Թերևս ավելի շուտ՝ ոչ:

Բայց հարցն այն էլ չէ՝ կա ձևավորված նոր համակարգը, թե ոչ: Հարցն այն է, թե կա՞ այդ լուծման, կամ լուծման այդպիսին լինելու անխուսափելիության համընդհանուր գիտակցում, թե՞ մեծ հաշվով բոլորին հաճելի և հարմար է՝ ամեն մեկը իր դիրքից ու կարգավիճակից ամենօրյա ռեժիմով հաղթել նախկին համակարգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում