▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը ողջունել է դահլիճում՝ ապակուց այն կողմ գտնվող աջակիցներին, իսկ դրսում հավաքվում են նաև «հակաքոչարյանականները»

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում  մեկնարկել է  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը։
Ամբաստանյալներից դատարանում ներկա է միայն Ռոբերտ Քոչարյանը, որի մուտքը ներկաները ծափերով են ողջունել։
Իսկ երբ դատական նիստը 40 րոպեով ընդմիջվել է  և  դատարանը ժամանակ է տվել  պաշտպանության կողմին՝ դատարանին գրավոր կերպով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար,   Ռոբերը Քոչարյանը ողջունել է  դահլիճում՝ ապակուց այն կողմ գտնվող աջակիցներին:

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում  մեկնարկել է  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը։Ամբաստանյալներից դատարանում ներկա է միայն Ռոբերտ Քոչարյանը, որի մուտքը ներկաները ծափերով են ողջունել։Իսկ երբ դատական նիստը 40 րոպեով ընդմիջվել է  և  դատարանը ժամանակ է տվել  պաշտպանության կողմին՝ դատարանին գրավոր կերպով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար,   Ռոբերտ Քոչարյանը ողջունել է  դահլիճում՝ ապակուց այն կողմ գտնվող աջակիցներին:

 

 

 

Նշենք, որ լարված է մթնոլորտը ոչ միայն դատարանի նիստերի դահլիճում, այլ նաև բակում: 

Տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Դատարանի շենքի առաջ հավաքվում են նաև Ռոբեևտ Քոչարյանի դեմ արտահայտվողները: Նրանցից Ջիվան Աբրահամյանը, որ հայտնի է Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաներով, Էջմիածնից է եկել ու ֆեյսբուքյան  «լայվի» միջոցով բոլորին հրավիրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրի դիմաց, որպեսզի ապացուցեն, որ Քոչարյանի կողմնակիցները չեն երկրի տերը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին