Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Դատարկ պաթոսից ու աղաղակից գործնական ընդդիմություն. անվտանգության հրամայականը

Հայաստանում բնական և օրինաչափ գործընթաց է դարձել, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ սկսվում են քաղաքական ընդդիմության ակտիվ շփումները նախընտրական միավորումների և դաշինքների շուրջ, ակտիվ խոսակցությունները միասնական ընդդիմության շուրջ: Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ոմանք հայտնվում են խորհրդարանում, իսկ ոմանք ոչ, երբ իշխանությունը վերարտադրվում է հերթական անգամ, այդ ամենից մնում է միայն այն, որ տարբեր ուժեր սկսում են խոսել, որ հենց իրենք պատրաստ էին միավորման, միասնականության, բայց իքս կամ իգրեկ ուժը կամ ուժերը դա չկամեցան: Եվ ամեն ինչ որպես կանոն ավարտվում է դրանով: Այսինքն՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ սկսվում է իբրև թե քաղաքական կյանքը, իսկ դրանից անմիջապես հետո գործնականում մահանում: Թեև թվում է, որ կան քայլեր, հայտարարություններ, ասուլիսներ ու հարցազրույցներ, անգամ նախաձեռնություններ: Բայց խնդիրն այն է, որ կա էֆեկտիվություն: Մինչդեռ, բավական է, օրինակ, մի որևէ գործիչ իշխանական պրոյեկտ լինելու համար մեղադրի որևէ այլ գործչի կամ ուժի, երբ ամբողջ օրակարգը լցվում է դրանով, մի կողմ մղելով շատ ավելի կարևոր և էական նախաձեռնություններն ու հայտարարությունները, որոնք իրականում շոշափում էին թե՛ պետական, թե՛ հանրային շահեր:

Դիցուկ, հնչել է մեղադրանք «Ելք» դաշինքի հասցեին, և արդեն մի քանի օր է հանրության ուշադրությունը զբաղեցնում է այն, թե ինչ են միմյանց հասցեին ասում Զարուհի Փոստանջյանն ու «Ելք»-ը: «Ելք»-ի տարբեր գործիչների նախաեռնությունն ու մոտեցումները ԵՏՄ-ից դուրս գալու խնդրի վերաբերյալ, մղվել են երկրորդ պլան, դրանք ոչ մեկին չեն հետաքրքրում: Մյուս կողմից դրա պաճառն այն է, որ «Ելք»-ն ինքն էլ կարոացավ հստակեցել և ամբողջացնել, քաղաքական բանաձևում տալ իր կարևոր մոտեցմանն ու նախաձեռնությանը, ձևակերպել այն որպես քաղաքական տեքստ, ներկայացնել այն հանրությանն ու առաջին հերթին քաղաքական դաշտին, առաջարկելով սկսել քաղաքական լայն կոնսուլտացիաներ այդ խնդրի շուրջ, այն քաղաքական օրակարգի հարց դարձնելու շուրջ: Միասնական ընդդիմության մասին պարապ խոսակցությունների փոխարեն պետք է ձևավորել ընդդիմության միասնական գործընթացներ, շատ կոնկրետ խնդրների շուրջ, որոնք ամենևին պարտադիր չէ, որ ենթադրեն իշխանափոխության պաթոս, հեղափոխության պաթոս: Ավելին, դրանից որքան հեռու, և որքան մոտ քաղաքական հստակ, հասկանալի, հիմնավորված և փաստարկված տեքստերին, այնքան ավելի բարձր ՕԳԳ քաղաքական շատ կոնկրետ գործընթացի համար:

Միևնույն ժամանակ, այդպիսով մարգինալացվում է օրակարգն աղմուկ-աղաղաով և անհասկանալի ինտրիգներով լցնելու գործելաոճը, որը հայաստանյան քաղաքական կյանքում ավանդական գործելաոճ է, որից դուրս գալը դարձել է նույնքան հրամայական, որքան ասենք՝ Հայաստանի անվտանգության խնդիրը: Միասնական ընդդիմություն, իրական ընդդիմություն, դատարկ, ոչինչ չասող, ամեն ինչ լղոզող դիսկուրսներից անհրաժեշտ է դուրս գալ ընդդիմության միասնական նախաձեռնությունների մակարդակ, դրանով գործնականում ձևավորելով Հայաստանում հակակշիռների և այլընտրանքների ավելի գործնական մեխանիզմներ: Հայաստանի արտաքին, անվտանգային այլընտրանքները պետք է սկսվեն ներսում այլընտրանքների կամ առնվազն դրանց որոնման շուրջ գործնական, ոչ դատարկ հռչակագրա-պաթետիկ մակարդակի գործողություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում