Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը աջակցում է ուղեղային կաթված ունեցող երեխաներին

Երևանի քաղաքապետարանը աջակցում է ուղեղային կաթված ունեցող երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագիրը արդեն 4 տարեշրջան իր դրական արդյունքն է ցույց տալիս։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանն ասաց, որ ծրագիրը սկսել են ուղեղային կաթված ունեցող երեխաների ռեաբիլիտացիոն հատվածով, այն տևել է ընդամենը 1 ամիս։

«Հայ մայրեր» ՀԿ-ի հետ աշխատում ենք արդեն մի քանի տարի շարունակ և ամեն տարի մեր ծրագրերը առաջընթաց են ունենում և ավելի զարգանում։ Առաջին ծրագիրը սկսելիս ընդամենը 12 երեխա էր ներգրավված, և այն տևում էր մեկ ամիս։ Այսօր արդեն մենք հասել ենք մի կետի, որ ծրագիրը տևում է շուրջ 6 ամիս, և այդ ընթացքում երեխաների հետ աշխատում են տարբեր մասնագետներ։ Նրանց հետ անց են կացվում թերապիաներ՝ ջրային, նկարչական, կինեզիոթերապիա և այլն։ Հենց այս մեթոդով աշխատելով մեծ արդյունքի ենք հասնում, և հրաշք է տեղի ունենում. երեխան 6 ամիս անց սկսում է քայլեր անել»,- ընդգծեց Մերթարջյանը։

Նրա խսոքով՝ նախագծին արդեն իսկ միացել են տարբեր կազմակերպություններ, և, եթե իրենք այսօր ծրագրի շրջանակում մոտ 19 երեխայի են աջակցում, ապա այդ կազմակերպությունների շնորհիվ երեխաների թիվն ավելացել է։

Սամվել Մերթարջյանը վստահեցնում է, որ սա խոսում է ծրագրի «վարակիչ» դառնալու մասին, և Երևանի քաղաքապետարանը դրական արդյունք է համարում, երբ տարբեր կազմակերպություններ նույնպես միանում են նախաձեռնությանը։

Մարտի 27-ին «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հերթական՝ 5-րդ տարեշրջանը։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]