Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտ է ներդրել աշխարհի ընկերությունների 27 տոկոսը. Microsoft

Այսօրվա դրությամբ հանգուցային բիզնես-գործընթացներում ու ծառայություններում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ է ներդրել աշխարհի ընկերությունների 27 տոկոսը, եւս 46 տոկոսն այդ տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական նախագծեր է պատրաստում: Այս տվյալները բերված են Microsoft-ի «Ինտելեկտուալ տնտեսություն. ինդուստրիայի եւ հասարակության տրանսֆորմացիան արհեստական ինտելեկտի ազդեցության ներքո» գլոբալ հետազոտության մեջ:

Հետազոտության տվյալների համաձայն, արհեստական ինտելեկտի նկատմամբ ընկերությունների անվստահությունն անցյալ է դառնում. այսպես, ղեկավարների 94 տոկոսը վստահ է բիզնեսի համար արհեստական ինտելեկտի օգտակարության հարցում, ընդսմին 37 տոկոսն այդ տեխնոլոգիաները շատ կարեւոր է համարում:

Թոփ-մենեջերների կարծիքով, առաջիկա տարիներին արհեստական ինտելեկտն ակտիվորեն կօգնի ընկերություններին ինովացիաներ ներդնելու, տաղանդավոր աշխատակիցներին պահելու, ինչպես նաեւ արտադրանքի զարգացման գործում:

«Նաեւ ղեկավարների 59 տոկոսը վստահ է, որ արհեստական ինտելեկտի շնորհիվ կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը, իսկ 56 տոկոսը դրա հետ է կապում իրենց երկրում կամ ճյուղում զբաղվածութծյան մակարդակի բարձրացումը»,-ճշտվում է հետազոտության մեջ:

Ընկերությունների ղեկավարները գտնում են, որ արհեստական ինտելեկտը առաջիկա հինգ տարում դրական ադեցություն կունենա նաեւ ամբողջ տնտեսության վրա: Հարցվածների 90 տոկոսի կարծիքով, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները կնպաստեն տնտեսական զարգացմանը, 86 տոկոսը արհեստական ինտելեկտի հաշվին արդյունավետության բարձրացում է ակնկալում, իսկ 84 տոկոսը՝ նորաստեղծականության ավելացում:

Բացի այդ, հարցվածների 69 տոկոսն ակնկալում են, որ արհեստական ինտելեկտի շնորհիվ նոր աշխատատեղեր կհայտնվեն իրենց երկրում եւ ինդուստրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս