Աշխարհ

24.01.2018 18:18


Մխիթարյանը կարող է պատմական նվաճման հասնել Արսենալի կազմում

Մխիթարյանը կարող է պատմական նվաճման հասնել Արսենալի կազմում

«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխությունը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին հնարավորություն է տալիս նորից նվաճելու Եվրոպա լիգայի Գավաթը` այդ կերպ պատմական նվաճման հասնելով:

Եթե «զինագործները» 29-ամյա ֆուտբոլիստին հայտավորեն ԵԼ-ի փլեյ-օֆֆի խաղերին, և հաջողության հասնեն նաև ԵԼ-ի եզրափակչում, ապա հայ ֆուտբոլիստը կարող է դառնալ պատմության ընդամենը երկրորդ ֆուտբոլիստը, որը երկու տարի անընդմեջ տարբեր ակումբների կազմում հաղթել է մրցաշարում:

Առաջինը նման նվաճման հասել է Ռադամել Ֆալկաոն, որը 2010 թվականին Դուբլինում կայացած եզրափակչում խփել է միակ գոլն ու հաղթանակ պարգևել «Պորտուին» «Բրագայի» հետ խաղում, իսկ մեկ տարի անց Բուխարեստում դուբլի հեղինակ է դարձել և օգնել Մադրիդի «Աթլետիկոյին» առավելության հասնել «Աթլետիկի» նկատմամբ (3:0):

Կոլումբացի ֆուտբոլիստը, որն այժմ հանդես է գալիս «Մոնակոյում», մնում է միակ ֆուտբոլիստը, որը գոլեր է հեղինակել եվրագավաթային երկու անընդմեջ` հաղթանակած եզրափակիչներում: Այդուհանդերձ,միակ ֆուտբոիստը չէ, որն ՈւԵՖԱ-ի մրցաշարերում տարբեր ակումբների կազմում հաղթել է երկու անգամ անընդմեջ:

Միանգամից 4 ֆուտբոլիստ կարող է պարծենալ նրանով, որ մեկ ակումբի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում, և մեկ տարի անց նույն նվաճմանը հասել է արդեն մեկ այլ ակումբի կազմում: Նրանք են`

Մարսել Դեսայի («Օլիմպիկ» 1993, «Միլան» 1994)

Պաուլու Սոուզա («Յուվենտուս» 1996, «Բորուսիա Դորտմունդ» 1997)

Սամուել Էտո'Օ («Բարսելոնա» 2009, «Ինտեր» 2010)

Ժերար Պիկե («Մանչեսթեր Յունայթեդ» 2008, «Բարսելոնա» 2009)

Այդուհանդերձ, Պիկեի իրավիճակն այնքան էլ ակնհայտ չէ: Նա չի մասնակցել 2008 թվականի եզրափակչին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» Մոսկվայում հաղթել է «Չելսիին», իսկ դրանից առաջ ընդամենը 3 հանդիպման է մասնակցել: Նոր մրցաշրջանը պաշտպանը սկսել է արդեն «Բարսելոնայում», որը 2009 թվականի ՉԼ-ի եզրափակչում առավելության է հասավ ՄՅՈւ-ի նկատմամբ:

Հիշեցնենք` Մխիթարյանի` ՄՅՈւ-ից «Արսենալ» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է հունվարի 22-ին: Հայ ֆուտբոիստը նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել է Եվրոպա լիգայի Գավաթը` «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում դառնալով նաև գոլի հեղինակ (2:0):

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը