Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Կործանիչների նոր խմբաքանակը «շուտով» կլինի Հայաստանում․ մինչև տարեվերջ կարող են ևս 2-ը մատակարարվել

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների խնդրանքով Եռաբլուրում անդրադարձել է հայկական բանակի սպառազինման և Զինված ուժերը ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրելու գործընթացին։ Խոսքը կրկին ռուսական արտադրության «Սուխոյ» Սու-30ՍՄ (Сухой Су-30) կործանիչ ինքնաթիռների մասին է։ Լրագրողի հարցին, թե բազմաֆունկցիոնալ կործանիչների մյուս խմբաքանակը ե՞րբ կլինի Հայաստանում, Տոնոյանը պատասխանել է՝ «շուտով»։

Ե՞րբ կգա նոր խմբաքանակը

Հիշեցնենք, որ երկար սպասված՝ «4+» սերնդի ռուսական ժամանակակից կործանիչների առաջին խմբաքանակը՝ 4 միավոր մեքենա, Հայաստան բերվեց նախորդ տարվա վերջին։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ գնացել էր դիտելու կործանիչների ցուցադրական թռիչքը և դիմավորելու ռազմական օդանավերի օդաչուներին, հայտարարեց, որ Սու-30ՍՄ կործանիչները 2019 թվականի մեր գլխավոր ձեռքբերումն են։

Բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակի մատակարարումն իրականացվել է հայկական և ռուսական կողմերի պայմանավորվածության «նախնական փուլի» շրջանակներում։ Բայց ընդհանուր առմամբ՝ ՀՀ Զինված ուժերի հրամանատարությունը, որն, ըստ ամենայնի, նպատակ է դրել էապես ուժեղացնել մեր բանակի ռազմաօդային ուժերը և ստեղծել այսպես ասած՝ կործանիչ ավիացիա, մտադիր չէ սահմանափակվել ընդամենը 4 կործանիչներով։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեռ 1 տարի առաջ է հայտարարել, որ ընդհանուր առմամբ Հայաստանը կուզենար ձեռք բերել մարտական ինքնաթիռների մեկ էսկադրիլիա, այսինքն՝ 12 միավոր կործանիչ։ Բայց թե ե՞րբ կժամանեն մնացած 8 մեքենաները, քանի՞ տարվա ընթացքում՝ առայժմ հայտնի չէ:

Հավանաբար, կործանիչների երկրորդ խմբաքանակն էլ բաղկացած կլինի 4 միավորից, բայց մեծ չէ հավանականությունը, որ ռուսական կողմը, մասնավորապես՝ «Су» և «Бе» մակնիշի մարտական ու քաղաքացիական ինքնաթիռներ արտադրող «Սուխոյ» ընկերությունը կհասցնի պատվերն իրականացնել մինչև այս տարվա վերջ։

2020-ին կարելի է ակնկալել ևս երկու կործանիչ

Ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը ասում է, որ իսկապես առաջին պայմանագիրը ռուսական կողմի հետ ստորագրվել էր 4 կործանիչների մատակարարման շուրջ, և դրանք, ինչպես տեսանք, մատակարարվեցին Նոր տարվա նախաշեմին։ Եվ ի սկզբանե ՀՀ ՊՆ-ն ծրագրում էր դրանց թիվը հասցնել 12 միավորի, քանի որ լիարժեք էսկադրիլիա ունենալու համար անհրաժեշտ է առնվազն 12 օդանավ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ կործանիչների մատակարարման մասին 2-րդ պայմանագիրը կա՛մ արդեն իսկ կնքվել է, կա՛մ էլ կնքման պրոցեսի մեջ է։

«Ենթադրում եմ, որ 2-րդ պայմանագիրը կլինի 8 մեքենաների շուրջ, բայց դա չի նշանակում, որ դրանք բոլորը Հայաստան կբերվեն միաժամանակ։ Հնարավոր է՝ նոր մատակարարումները ևս կբաժանվեն փուլերի, օրինակ՝ 4 կործանիչ, հետո՝ ևս 4 կործանիչ։ Թե ե՞րբ դա տեղի կունենա՝ դժվար է ասել։ Դա կախված է ռուսական կողմի հնարավորություններից։ Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում, եթե անհրաժեշտ լինի, ռուսական կողմը կարող է այդ 8 մեքենաները մատակարարել 2020 թվականի ընթացքում։ Բայց պետք է նաև հասկանալ, որ դրա հետ մեկտեղ հարկավոր է պատրաստել բավարար թվով օդաչուներ այդ քանակի կործանիչների համար։ Իսկ Սու-30-ը, ինչպես հայտնի է, երկտեղանի է, և ամեն մի մեքենայի համար առնվազն երկու անձնակազմ է պետք, որպեսզի այն արդյունավետ լինի։ Հետևաբար, 24 բարձրակարգ օդաչու պատրաստելը բավական դժվար է լինելու, և ես վստահ չեմ, որ դա հնարավոր է անել 1 տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ միանգամայն իրատեսական է 2020-ին ակնկալել ևս երկու մեքենա։ Սա, իհարկե, իմ ենթադրությունն է։ Ես չեմ կարող հաստատապես իմանալ՝ ինչ է գրված պայմանագրի մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Օդաչուների վերապատրաստում և ենթակառուցվածքներ

Ամեն դեպքում պարզ է, որ այս գործում կարևոր նշանակություն ունի պլանավորումը, քանի որ պետք է հասցնել նախապատրաստել օդաչուներին և համապատասխան ենթակառուցվածքները ժամանող նոր կործանիչների համար։ Սա բավական բարդ և թանկարժեք պրոցես է։ Սա կործանիչ ավիացիայի ստեղծման հետ կապված առաջին կարևոր խնդիրն է։

«Ռեգնում»-ի ռազմական մեկնաբանը չի կասկածում, որ մեր բանակն ունի բավարար ներուժ պատրաստելու բարձրակարգ օդաչուներ և մասնագետներ՝ վարելու կործանիչները և իրականացնելու դրանց սպասարկումը, բայց հարցը նրանց քանակի և նրանց վերապատրաստման ժամանակի մեջ է։

«Ակնհայտ է, որ այս պահին կործանիչները դեռևս չեն շահագործվում։ Դեռ անելու շատ բան կա։ Լավ կլինի, եթե մինչև այս տարեվերջ գոնե առաջին 4 մեքենաները մարտական լիարժեք պատրաստականության վիճակի բերվեն, այսինքն՝ ընդգրկվեն լիարժեք մարտական հերթապահության մեջ։ Եթե այս տարվա ընթացքում հաջողվի դա անել, ապա դա կարելի է դրական արդյունք համարել»,- նշեց Ներսիսյանը։

 

Կործանիչ ավիացիայի ինտեգրումը գործակցություն ՀՕՊ-ի հետ

Երկրորդ կարևորը խնդիրը կործանիչների ինտեգրումն է հայկական բանակի պաշտպանական համակարգին և կործանիչ ավիացիայի համագործակցության ձևավորումը զինուժի այլ զորատեսակների հետ։ Այս համատեքստում առանցքային դերակատարում են ունենալու հատկապես հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումներն իրենց ՀՕՊ համակարգերով։ Եվ պատահական չէ, որ նախորդ տարի ՀՀ ԶՈՒ-ն շեշտը դրեց հենց կործանիչների ու ՀՕՊ միջոցների ձեռքբերման վրա։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվեցին «Տոր-Մ2ԿՄ» «Օսա-ԱԿ» մոդելի՝ միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ): Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն ասում է, որ հակաօդային պաշտպանությունն ընդհանրապես երեք մակարդակ է ունենում։ Հայաստանի ՀՕՊ համակարգը 1-ին ու 3-րդ մակարդակներն ուներ, բայց չուներ միջին մակարդակը։ Եվ ռուսական «Տորերն» ու «Օսա» համալիրները եկան լրացնելու այս բացը։

Իսկ Սու-30 բազմաֆունկցիոնալ կործանիչները շատ լավ են համագործակցում ՀՕՊ միջոցների հետ։ Դրանք և՛ կարող են հարձակողական գործողություններ իրականացնել՝ օգնելով օդային գերիշխանության հասնել հակառակորդի նկատմամբ, և՛ էապես կամրապնդեն մեր երկրի հակաօդային պաշտպանությունը։ Մհեր Հակոբյանն այս առումով բարձր է գնահատում կործանիչների դերը՝ ասելով․ «Կործանիչն ունի ֆունկցիաներ, որը չունի ցամաքային ՀՕՊ-ը։ Օրինակ՝ Սու-30-ը կարող է օդում անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն լինել։ Նրա ուղեղն այնպիսին է, որ օդում լինելով ու չկռվելով՝ կարող է մի քանի հարյուր ԱԹՍ կառավարել»։

Իսկ Լեոնիդ Ներսիսյանն էլ ավելացնում է․ «Կործանիչներն իրենք կարող են հակաօդային պաշտպանության գործառույթն իրականացնել ու մասնակիորեն իրենց վրա վերցնել։ Դրանք և՛ կարող են իրենց ռադիոտեղորոշիչներից ինֆորմացիա տալ ՀՕՊ-ի ցամաքային միջոցներին, և՛ ընդհակառակը՝ ռադիոլոկատորները կարող են ուղղորդել ինքնաթիռներին այնտեղ, որտեղ կա վտանգ, որտեղ հայտնաբերվել է հակառակորդի ավիացիան։ Հետևաբար, համագործակցությունն այս ոլորտում շատ արագ ու էֆեկտիվ պիտի լինի, որպեսզի ամբողջությամբ բացահայտվի այս մեքենաների ներուժը»։

Նոր զորատեսակ է ստեղծվում

Իսկ ինչ վերաբերում է կործանիչ ավիացիայի նշանակությանը ռազմավարական և մարտավարական տեսանկյուններից, ապա դրա մասին, իհարկե, շատ ենք խոսել։ Կործանիչ ավիացիա ունենալու կարևորության մասին դեռևս 2019 թ․ փետրվարին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ հայկական բանակի պաշտպանական քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների՝ պաշտպանողական մարտավարությունից հարձակողական մարտավարության անցնելու համատեքստում, խոսել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ ընդամենը երկու օդաչու Սու-30ՍՄ կործանիչով կարող են մարտական առաջադրանք իրականացնել հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա և դա անել հազարավոր զինծառայողների փոխարեն։

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը չափազանց կարևոր է Հայաստանի ընդհանուր անվտանգության ապահովման համար, քանի որ այն թույլ կտա վերացնել Ադրբեջանի մենաշնորհային դիրքերը մարտական ավիացիայի ոլորտում և ապահովել որակական հավասարակշռություն։

Ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանի խոսքերով՝ ըստ էության նոր զորատեսակ է ստեղծվում․ «Հայաստանը երբեք կործանիչ ավիացիա չի ունեցել որպես այդպիսին։ Իսկ տվյալ դեպքում այն ոչ միայն կործանիչ է, այլև գրոհիչ․ Սու-30-ները երկու գործառույթն էլ շատ լավ են իրականացնում: Բայց նման բարդ կործանիչները սպասարկելը հեշտ գործ չէ։ Սա բավական բարդ տեխնիկա է։ Մի բան է սպասարկել հին Սու-25-ները, և լրիվ ուրիշ բան է սպասարկել այնպիսի բարդ կործանիչներ, ինչպիսին Սու-30-ն է։ Եվ խնդիրը միայն օդաչուները չեն․ ցամաքային ուժերը ևս պետք է լրջորեն փոխվեն։ Դա նույն բանն է, ինչ սպասարկել ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաները և սպասարկել, օրինակ, արևմտյան թանկարժեք զրահամեքենա։ Տարբերությունը շատ մեծ է։ Եթե սպասարկումը բավարար չափով որակյալ չլինի՝ կարող են տարատեսակ թռիչքային միջադեպեր լինել․ կա՛մ դրանք չափից շատ գամված կլինեն գետնին, կա՛մ էլ նույնիսկ կարող են ավիավթարներ լինել։ Ուստի պետք է շատ զգույշ ու ճշտապահ լինել և խնամքով վերաբերվել այդ մեքենաներին։ Այսպիսով, շատ լուրջ աշխատանք պիտի իրականացվի՝ մեկ էսկադրիլիան ոտքի կանգնեցնելու, մարտական լիարժեք պատրաստության վիճակի բերելու և այն արդյունավետորեն կիրառելու համար։ Դրանից հետո միայն կարելի է մտածել այն մասին, թե ինչպես կարելի է զարգացնել ռազմաօդային ուժերը»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում