Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Ռոբերտ Քոչարյանն աջակցություն է ակնկալում դրսից. ինչ է սպասվում

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահը քաղբանտարկյալ է, և այդ կապակցությամբ հստակ համոզում կա նաև Հայաստանից դուրս, և «մեր հիմնական արտաքին քաղաքական գործընկերները արդեն հստակ համապատասխան եզրահանգումներ են արել և ձևակերպել են իրենց մոտեցումները Քոչարյանի գործի վերաբերյալ հենց այս տրամաբանության լույսի ներքո»: Նա ասել է, թե վստահ է, որ ժամանակի հետ իշխանությունը կհամոզվի դրանում: Ի՞նչ ժամանակի մասին է խոսքը՝ Սողոմոնյանը չի հստակեցնում: Եվ բնականաբար հետաքրքիր է նաև, թե ի՞նչ «հիմնական» գործընկերների մասին է խոսքը: Մի հիմնական գործընկեր կամ ընկեր հայտնի է՝ ՌԴ նախագահ Պուտինը, որը, սակայն, ինքն էլ առ այսօր խուսափել է անդրադառնալ Քոչարյանի գործի, այսպես ասած, քաղաքական ասպեկտին:

Պուտինն իհարկե երկու ցուցադրական շնորհավորանք է հղել երկրորդ նախագահին՝ ծննդյան տարեդարձի և Նոր տարվա կապակցությամբ, սակայն միևնույն ժամանակ նրա խոսնակը կարճ ժամանակ անց, այսպես ասած, պարզաբանելով այդ շնորհավորանքները՝ ընդգծել է, որ դրանք կրել են ընկերական բնույթ: Խոսքը Կրեմլի խոսնակ Պեսկովի մասին է:

Միևնույն ժամանակ որևէ մեկն իհարկե միամիտ չէ՝ հասկանալու համար, որ ՌԴ նախագահի հրապարակային շնորհավորանքը Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող նախկին նախագահ Քոչարյանին արդեն իսկ որոշակի քաղաքական ակտ է: Բայց նաև ուշագրավ է, որ ՌԴ նախագահը ընդգծված զերծ է մնում թեկուզ իր խոսնակի միջոցով որոշակի քաղաքական անդրադարձ կատարել խնդրին, և այդ առումով թերևս միակ՝ առաջին ու վերջին պաշտոնական քաղաքական անդրադարձը Լավրովի հայտնի հայտարարությունն էր դեռևս հուլիսին:

Այդ իմաստով նկատելի է, որ ինչքան երկրորդ նախագահ Քոչարյանի թիմը փորձում է՝ իհարկե նկատելի զսպվածությամբ, բայց հրապարակային, շոշափելի տեսք տալ Ռուսաստանից աջակցությանը, նույնքան Ռուսաստանի իշխանությունը փորձում է հնարավորինս զերծ մնալ իր աջակցության հրապարակայնացումից՝ թերևս պատկերացնելով դրա հանրային արձագանքի ոչ շահեկանությունը:

Սրան զուգահեռ՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարում է, որ ժամանակի հետ նոր իշխանությունը կհամոզվի Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու առումով արտաքին ձևակերպումների առկայության հարցում: Դա զգացվելու է դիրքորոշումների հրապարակայնացումո՞վ, թե՞ ներքին, այսպես ասած՝ հետնաբեմային, քաղաքական խոհանոցային ճնշումների մեխանիզմով կամ դրանց ուժգնացման, եթե նկատի առնենք, որ, օրինակ, այդպիսի ճնշում է դիտարկվում գազի գնի հարցը: Թեև այստեղ իհարկե ամեն ինչ այդքան էլ միարժեք չէ, և համենայնդեպս առայժմ տեղի ունեցողը վկայում է փոքր-ինչ ավելի լայն գործընթացի մասին, քան Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով Ռուսաստանի մտահոգությունն է: Բայց այդ մասին՝ այլ առիթով:

Տվյալ պարագայում հարցն այն է, թե առաջիկայում արտաքին ի՞նչ նոր դրսևորումներ են սպասվում Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ, որ փաստորեն ազդարարում է նրա գրասենյակի ղեկավարը, և դրանք սպասվում են Ռուսաստանի՞ց միայն, թե՞ նաև այլ կենտրոններից: Համենայնդեպս՝ որո՞նք են «մեր հիմնական գործընկերները» երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պատկերացմամբ, ո՞ր արտաքին կենտրոններն են դրանք: Եվ արդյո՞ք այդ կենտրոնները պատկերացնում են, որ երկրորդ նախագահի քաղբանտարկյալության վերաբերյալ իրենց որևէ ձևակերպում Հայաստանի հանրությունը կարող է վերաձևակերպել բումերանգի էֆեկտով՝ դատելով խնդրի վերաբերյալ հանրային տրամադրությունների քարտեզից կամ տեսակարար կշռից:

Մյուս կողմից՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը իր հերթին խոսում է մի բանի մասին, ինչի մասին երբ խոսում էր ընդդիմությունը Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, անմիջապես ստանում էր իշխանության արձագանքը «սպիտակեղենը դուրս չհանելու» կամ «դրսից տղա» չբերելու վերաբերյալ: Մի բումերանգ փաստորեն արդեն աշխատում է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում