Տնտեսական

USD BUY - 390.50-1.50 USD SELL - 394.00-1.00
EUR BUY - 419.00-2.00 EUR SELL - 426.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
B24 հարցում. եկամտահարկի համահարթեցում՝ ի՞նչ են կարծիքում այս առնչությամբ մեր ընթերցողները
26/06/2019 15:41
Կիսվել

B24 հարցում. եկամտահարկի համահարթեցում՝ ի՞նչ են կարծիքում այս առնչությամբ մեր ընթերցողները

Օրեր առաջ ՀՀ Կառավարությունն Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2020 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակից եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի անցնելու օրենքի նախագիծը։ Վերջինս իրենից ենթադրում է եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ ֆիքսված 23% հարկում անկախ աշխատավարձի մեծությունից։

«Բիզնես24»-ն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում կազմակերպել էր հարցում՝ պարզելու, թե ինպես են վերաբերվում մեր համաքաղաքացիները  եկամտային հարկի համահարթեցմանը։ Հարցումը տևել է մեկ շաբաթ, իսկ այդ ընթացքում հարցմանը մասնակցած օգտատերերի քանակը հատել է 4300-ը։ Հարկ է նշել, որ հարցմանը մասնակցած օգտատերերն ակտիվ քննարկումներ են ծավալել։

Ըստ ստացված տվյալների՝ եկամտահարկի համահարթեցմանը կողմ են հարցվածների 50,2%-ը, իսկ դեմ՝ 49,8%-ը։ Պետք է նկատել, որ ստացված արդյունքները գրեթե համակշիռ են, և այս օրինագիծը ողջունելը կամ չհանդուժելը բնակչության շրջանում միանշանակ չէ։

B24 հարցում. եկամտահարկի համահարթեցում՝ ի՞նչ են կարծիքում այս առնչությամբ մեր ընթերցողները

Այնուամենայնիվ երեկ՝ հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր: Նախագծերի փաթեթի կարևորագույն կետը եկամտահարկի համահարթեցումն էր։ Այսպիսով, 2020 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կդառնա 23 %, ապա աստիճանաբար նվազելով կհասնի 20 %:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հարցմանը մասնակցած մեր օգտատերերի որոշ մեկնաբանություններ.

Harut Alaverdyan. «Երբ պետությունը նվազագույն /մաքուր/ աշխատավարձի չափը սահմանում է 55 000 դրամ, բայց հարկ է գանձում նույնիսկ ամսական 5 000 դրամ աշխատավարձից, դա արդեն իսկ սոցիալական անարդարություն է․․․ Քննարկումը այս կետից պետք է սկսել։ Նորմալ երկրներում նվազագույն աշխատավարձից քիչ եկամտի դեպքում հարկ չի գանձվում։ Երկրորդը՝ երբ պետական համակարգի /և ոչ միայն/ աշխատողների մեծամասնության միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում 150 000 դրամը, ո՞վ է շահելու եկամտահարկի համահարթեցումից․․․ Երևի հասկանալի է առանց մանրամասնելու։ Հիմա եզրակացրեք, թե ու՞մ շահերի պաշտպանությանն է ուղղված այդ օրենքի նախագիծը․․․»։

Sargis A-yan. «Խնդիրը շատ ավելի հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս։ Ես կողմ եմ այն նպատակին, որի համար կատարվում է այս փոփոխությունը, բայց փոփոխությունը գնահատում եմ նպատակավրեպ։ Փոփոխությունը կատարվում է պատճառաբանությամբ, որ գործատուները չեն խուսափի բարձր աշխատավարձեր նշանակել։ Եվ ինչ?, գործատուն բարի կամք դրսևորելով բարձրացնելու է աշխատավարձերը?, այսինքն աշխատողների նկատմամբ սերն ու համակրանքը, որ չուներ պետության հարկային կառույցների նկատմամբ, նրան մղելու է նման աննախադեպ քայլերի։ Պետբյուջեից խնայելով, գործատուները կշռայլեն աշխատողների դեպքում?։ Իհարկե` ո’չ, ո’չ և կրկին անգամ ո’չ։

Օրենքի փոփոխությունից հետո կհամեմատեք վիճակագրությունը ներկայի հետ և կհամոզվեք էական դրական դինամիկայի բացակայության մեջ։ Արդյունքում կունենանք բյուջեի մուտքերի իրապես նվազում` ենթադրվող աշխատավարձերի բարձրացման դիմաց։

Եթե իրոք անկեղծ նպատակ է դրված նպաստել ու խրախուսել աշխատավարձերի բարձրացմանը, կարելի է անել քայլեր ավելի արդյունավետ։ Աշխատավարձերի նվազագույն չափ սահմանելով աշխատավարձեր չեն բարձրանում, ոչ էլ այս փոփոխությունները կհանգեցնեն դրան։ Պետք է սկսել հակառակ կողմից. հարկավոր է օրենքով կանոնակարգել ոչ թե նվազագույն, այլ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՇԵՄԸ։ Այդ շեմը պետք է ինդեքսավորված ձևով կախվածություն մեջ լինի նվազագույն աշխատավարձից, գոնե նույն ընկերության ներսում։ Թե չէ ինչի է նման? նույն համակարգում աշխատողների կեսից ավելին ստանում է մինչև 100հազ դր ու 2-3 հոգի մինչև մի քանի միլիոն։ Ասեմ ավելին, օրենքի այս փոփոխությունը ոչ միայն չի մեղմում այս <>, այլ մի բան էլ պարարտ հող է ապահովում այն խորացնելու համար, քանզի նույն կորուստներով(եկամտահարկ) հնարավոր է դառնում առավելագույն աշխատավարձերը էլ ավելի բարձրացնել»։

Susanna Mkrtchyan. «Մինչև 150000դրը պետք է հարկվի 20 տոկոս , նրանից հետո 23-36 տոկոս, սա կլինի սոցիալական որոշ արդարություն, իսկ 23-36 տոկոսը , կլինի պետական բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձի բարձրացում»։
 
28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13