News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մայիսի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հանդիպման ընթացքում Արցախի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում դրական դինամիկայի ամրապնդման, ինչպես նաեւ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձեւաչափի վերականգնման հեռանկարների շուրջ:

Մասիս Մայիլյանը եւ Զոհրաբ Մնացականյանը ընդգծել են համահայկական նշանակության հարցերի շուրջ համակարգված աշխատանքների կարեւորությունը: Այս համատեքստում կողմերը գոհունակություն են հայտնել գերատեսչությունների միջեւ համագործակցության ներկայիս մակարդակի կապակցությամբ` նշելով արտաքին քաղաքական նպատակների արդյունավետ իրականացման համար երկու նախարարությունների ղեկավարների եւ համապատասխան ստորաբաժանումների միջեւ խորհրդակցությունների պարբերաբար անցկացման անհրաժեշտությունը:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ