Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 52-ով, բուժվածներինը՝ 111-ով, գրանցվել է մահվան ևս 8 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 52-ով՝ հասնելով 39 հազար 102-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 111-ով և հասել 29 հազար 861-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 394 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 167 հազար 95-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 762-ի, ևս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 251 մարդ:

XS
SM
MD
LG