Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սերժ Սարգսյանն այսօր էլ իր հոգեհարազատ դերում է. Խամաճիկների թատրոնի հմուտ տիկնիկավարի նման շարժում է թելերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը  Հայաստանի  քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանն է։

Պարոն Հովհաննիսյան, նոյեմբերի 26-ին մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Ըստ Ձեզ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր քարոզարշավի ընթացքում։

– Բովանդակային  իմաստով այս ընտրություններն արտահերթ ընտրություններ չեն, այլ ավելի շատ նման են նախկինում մեզանում անցկացված  բազմաթիվ  ընտրություններին: Ինչպես նախորդ ընտրություններին այս ընտրություններն էլ մրցակցային  չեն. Մեծ առավելությամբ հաղթողը հայտնի է և մյուսները ստիպված են պայքարելու երկրորդ տեղը զբաղեցնելու, իսկ ոմանք ընդամենն անցողիկ շեմը մի կերպ հաղթահարելու և ԱԺ-ում մի քանի տեղ ունենալու համար: Ընտրությաններին հերթականի տեսք է հաղորդում նաև այն, որ դրանք անցնում են հին օրենսգրքով, ինչը իրականում պարադոկս է, քանզի հարց է առաջացնում.  Էլ ի՞նչ իմաստ ուներ արտահերթ ընտրություններ անցկացնելն, եթե ընտրական օրենսգիրքը պետք է նույնը մնար: Ուզում էին ապացուցել, որ այդ ընտրական օրենսգրքով անպայման մեծ առավելությամբ  «դատապարտված է» հաղթել ընտրությունները կազմակերպող ու վերահսկող օրվա իշխանությու՞նը: Բայց դա ի՞նչ ապացուցելու բան է՝ ո՞վ էր դրանում կասկածում:  Կամ  ի՞նչ հույսեր կան, որ այս ընտրությունները կարող են դիտվել որպես մրցակցային ու ժողովրդավարական,  երե դրանք կազմակերպած  «հեղափոխական» իշխանությունները նույնիսկ տեսական հնարավորություն չեն թողել, որ դրանցում հաղթի ոչ թե իրենց քաղաքական ուժը, այլ մեկ ուրիշ կուսակցություն կամ դաշինք:  Խոսքս, իհարկե, չի գնում ՀՀԿ-ի մասին, որի տարօրինակ մասնակցությունն այս «արտահերթ» ընտրություններին ևս մեկ պարադոքս է: Եթե պետք է ընտրողների աչքին վախենաք երևալու, եթե պետք է հույս դնեք միայն ԿԸՀ-ի շեֆ Մուկուչյանի հայտնի հմտությունների վրա, ապա ի՞նչ իմաստ ուներ մի քանի մանդատի համար այս պատմության մեջ մտնելը:

Այս անգամ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցելու միակ իմաստը Նիկոլ Փաշինյանի վարչախմբին ժողովրդավարական ընդդիմության ձևավորմանը խոչընդոտելն է: Քանի որ այս ընտրությունները հերթական անգամ ապացուցելու են, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ, միշտ հաղթում է ընտրությունները կազմակերպող գործադիր իշխանությունը, և հաշվի առնելով այն, որ դրանց լեգիտիմությունն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնակատարի «հակասահմանադրական դերում» հանդես գալու կապակցությամբ, արդեն իսկ, նույն Պարույր Հայրիկյանի կողմից,  դրվում է  լուրջ կասկածի տակ,  կարելի է կանխատեսել հետընտրական շրջանում լուրջ ժողովրդավարական ընդդիմության առաջացումը: Հենց այդ պատճառով է ՀՀԿ-ն՝  նոր իշխանությունների հետ համաձայնեցված, ձգտում  մենաշնորհել հիմա էլ ինստիտուցիոնալ ընդդիմության դերակատարությունը:

Այս ամենը ցույց է տալիս, որ մենք այսօր էլ ավելի հեռու ենք ժողովրդավարական չափանիշներից,  քան, օրինակ, ելցինյան Ռուսաստանը, որտեղ 1993 թվականին իշխող ու գործադիր իշխանությունը վերահսկող «Ռուսաստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին պարտվեց և ընդունեց իր պարտությունը: Էլ  չեմ խոսում եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի մասին…

Ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժեր, ո՞ր ուժերը հնարավորություն ունեն հայտնվելու խորհրդարանում։

-Դա այնքան անհետաքրքիր է, որ ցանկություն չունեմ դրա մասին խոսել:  Կրկեսում այնքան էլ հետաքրքիր չէ, թե վարժեցնողը որ կապիկին  ավելի բարձր կթռցնի. Ում քաղցրեղեն  ցույց կտա, նա էլ ավելի բարձր կցատկի:

Սերժ Սարգսյանն այսօր էլ իր համար հոգեհարազատ դերում է. Խամաճիկների թատրոնի հմուտ տիկնիկավարի նման շարժում է  թելերը,  և ստացվում է այն, ինչը մենք տեսնում ենք: Արդյունքում տեսնում ենք, որ իրականում ոչ թե Սերժն է այսօր մերժված, այլ նրա հակառակորդները՝ նրանք, ովքեր տարիներ շարունակ Սերժին քննադատել են: Այսօր մերժված են և չեն մասնակցում ընտրություններին Սերժի հիմնական ախոյանները վերջին տարիների բոլոր ընտրություններին՝ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը: Բայց, որքան էլ դա անտրամաբանական է մեզանում հեղափոխություն իրագործելու մասին պնդումների տեսանկյունից, «հետհեղափոխական» ընտրություններին մասնակցում են Սերժի ղեկավարած ՀՀԿ-ն ու վերջինիս կոալիցիոն արբանյակները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, գումարած մի քանի նրա կողմից  «նուրբ եղանակով» հովանավորվող «հաճախորդների»:  Ստացվում է ևս մեկ պարադոքս. Հեղափոխության  շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողացավ հեռացնել քաղաքական թաթերաբեմից իրեն մշտապես սուր քննադատության ենթարկող ՀԺԿ-ին, Հայ ազգային կոնգրեսին, Ժառանգությանը, ԱԻՄ-ին, Նոր ժամանակներ և Երկիր Ծիրանի կուսակցություններին…

Երկու օր առաջ կարդացի, որ Գագիկ Ծառուկյանը նորից փող է բաժանում: Բայց փող բաժանելը քարոզարշավի մասնակիցներին անհավասար պայմանների մեջ դնելու միակ դրսևորումը  չէ: Կուսակցությունները չունեն հավասար հնարավորություններ լրատվամիջոցներում իրենց քարոզչությունը առաջ տանելու համար: Գաղտնիք չի, որ ամենամեծ լսարանն ունի հեռուստատեսությունը: Ընտրություններին մասնակցող երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ն ունեն հեռուստաընկերություններ և արդեն որերրորդ ամիսն է զբաղված են կուսակցական քարոզչությամբ: Եթե հաշվի առնել, որ պաշտոնական քարոզարշավն այս անգամ տևելու է ընդամենը 12 օր, ապա տարօրինակ է այն, թե ինչու՞ այս առիթով մյուս կուսակցությունները աղմուկ չեն բարձրացնում: Տիկնիկավարը թույ չի՞ տալիս: Աշխարհում այդպիսի բան չկա, որ կուսակցությունները տնօրինեն մետրային հեռուստաալիքները: Կաբելային հեռուստատեսության հնարավորությունների օգտագործման հարցում՝ խնդրեմ, բայց ոչ մետրաին: Սա խայտառակություն է, որը շարունակվում է, ինչպես սերժսարգսյանական կրկեսի մի շարք այլ առանձնահատկությունները, որոնք ընտրական մրցակցությունը դարձնում են անհավասար և անարդար: Հասկանալի է, որ արևմտյան հայտնի կառույցներն այս ամենի վրա աչք են փակում, քանի որ ավելի շատ կարևորում են մեր տարածաշրջանում Վրաստանից հետո Հայաստանը ժողովրդավարության երկրորդ կարևոր «վիտրինա» դարձնելու անհրաժեշտությունը, որը բխում է Հայաստանը Ռուսաստանից պոկելու ԱՄՆ-ի բացահայտ ձգտումից: Բայց չէ՞ որ մեզ  համար ժողովրդավարությունը պատրանքային «վիտրինա» չէ, այլ ազգային պատմության ակունքներից սերող «արյան կանչ», որը  դարեր շարունակ օտարները խեղդել են ասիականության ճիրաններում, և որը այսօր մենք պետք է վերագտնենք ու վերահաստատենք:

Արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքին կհաջողվի կայուն մեծամասնություն ձեւավորել։ՀՀԿ-ն քարոզարշավից առաջ արդեն ակնհայտորեն դիրքավորվել է որպես «սեւ ուժ»։ Կկարողանան հակահեղափոխականները որոշակի տոկոսներ խլել իշխող ուժից, թե՞ վարչապետ Փաշինյանին կհաջողվի պահպանել թավշյա հեղափոխության արդյունքները։

-Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանն այժմ ամեն ինչ անում է, որպեսզի «սև ու սպիտակի» տրամաբանությամբ մոբիլիզացնի ու բերի ընտրարեղամասեր սեփական ընտրազանգվածին: Արևմուտքից քարտ-բլանշ նա ունի, և դրա համար մինչև քարոզարշավի պաշտոնական սկիզբը կողմնակիցներին հանեց երթի և վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում այդ երթին անձամբ մասնակցեց:  Ես արդեն ասել եմ, որ ՀՀԿ-ն իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի օգնի «Իմ քայլը» դաշինքի ընտրողներին գրգռելու ու ընտրատեղամասեր բերելու հարցում: Արևմուտքի համար կարևորն «Իմ քայլը» դաշինքի կողմից Աժ-ում բացահայտ մեծամասնության նվաճումն է, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ընթացք տալ Հայստանի դուրս գալուն Ռուսաստանի հովանու ներքո գործող ինտեգրացիոն կառույցներից՝ ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից,  ՀԱՊԿ-ից: ԱՄՆ-ում լավ են գիտակցում, որ Հայաստանն այսօր դեռ շատ թույլ է ու պատրաստ չէ պոկվել Ռուսաստանից, և վերջապես նրանց համար գլխավորը ռուսներին ցույց տալն է, որ իրենք հնարավորություն ունեն ցանկացած պահի ու ձեռքի մեկ շարժումով Հայաստանը տանել այդ ճանապարհով:  Տարածաշրջանային խաղում, որը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ընթացող մեծ խաղի բաղադրիչն է, կարևոր է ցույց տալ հակառակ կողմին հարվածներ հասցնելու հնարավորությունները…

-Ի՞նչ կասեք Ռուսատանի ազդեցության մասին:

-Ռուսաստանը հայաստանյան քաղաքական դաշտում այս պահի դրությամբ  ոչինչ չունի: Պատճառները պարզ են բոլորին: Դրանք չեն տարբերվում  ՈՒկրաինայում, Մոլդովայում կամ Վրաստանում  ձախողումների պատճառներից: Մոսկվան անընդհատ կանգնում է նույն փոցխի վրա ու չի խրատվում: Այ հիմա էլ ձեռքերը գցել է փրփուրներից. Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ԱԺ ընտրություններից առաջ ընդունել է… Հայաստանի վերջին օլիգարխ Գագիկ Ծառուկյանին: Այսինքն ռուսական իսթեբլիշմենթը դեռ չի հասկացել, որ մի իրավիճակում, երբ Հայաստանում հասարակությունը հենց իրեն է մեղադրում ամենուրեգ հետխորհրդային տարածքում  օլիգարխներին խրախուսելու, փայփաելու ու ժողովուրդների վզին նրանց փաթաթելու մեջ, ավելի վատ բան, քան օլիգարխի հետ  լուսանկարվելն ու նրա փիարով զբաղվելը չի կարող լինել: Դրանով գալիս են հաստատելու կաշառակեր ռուս չինովնիկի մասին այն պատկերացումները, որոնք աշխարհով մեկ սերմանում են բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ: Եթե Վալոդինը հաշվի չի առնում, որ տվյալ անձնավորությունը դեռ 2007 թվականի օգոստոսի 5-ց-6-ի գիշերը սառնասրտորեն հրաման է տվել իր տան մոտակայքում սպանել երիտասարդ ռուս սպա Դմիտրի Երմոլովին միայն այն բանի համար, որ վերջինս բարձր էր միացրել երաշտությունն իր մեքենայում, ապա ո՞նց ես հավատամ, որ էս Վալոդինն երբևե ընդունակ կլինի կիսել հայ ժողովրդի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանում պարբերաբար ռուսական զենքից սպանվող հայ զինվորների ու սպաների կորուստների կապակցությամբ : Հետո էլ այս ռուս չինովնիկները զարմանում են, թե ինչու իրենց աշխարհով մեկ չեն հարգում: Բա Հայստանի ընտրությունների մասնակիցներից մի արժանի դեմք չգտա՞ք, ում հետ կարելի էր հանդիպել ու լուսանկարվել: Հետաքրքիր է Ծառուկյանը Վոլոդինին էլ է պատմել, ինչպես պատմում էր Ազատություն ռադիոի թղթակցին, որ Սերժի իշխանության օրոք օրինականացված  84 միավոր զենք է մշտապես պահում իր մոտ: Իսկ եթե պատմել է, արդյո՞ք նրան չեն զգուշացրել. Նա, ով բանակային չէ, սպա չէ, հայրենիքի պաշպանությամբ զբաղված զինվոր չէ, բայց զենք է իր մոտ պահում, ոչ այլ ով է, քան սովորական ավազակ:  Որովհետև, եթե մեկը զենք է սիրում, պետք է ոչ թե խորհրդարան գնա, այլ բանակ: Որովհետև անհրաժեշտ է և՜ զենքը, և՜ փողը հեռացնել քաղաքականությունից, իսկ Ծառուկյանը փողի, զենքի ու վոլոդինների օգնությամբ նորից ձգտում է մուտք գործել խորհրդարան, իսկ դուք ասում եք, որ հեղափոխություն է տեղի ունեցել…

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում