▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակումներ են եղել

 

shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը։

 

 

 

 

 

 

 

 

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Սայադյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ, ազատվել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնից։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին