×


«Չենք համակերպվի ու չենք ների». Լիլիթ Մուրադյանի մտորումներն ու որդու 1-ամյակի լուսանկարները

Հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի որդին դարձել է մեկ տարեկան: Փոքրիկ Միքայելի առաջին տարեդարձի լուսանկարները Լիլիթը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում եւ կիսվել խոհերով: Նա նշել է, որ որդին ծնվել է մեկ տարի առաջ գարնան առաջին օրը:

«Դժվար օր էր, հիշում եմ, խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս, իմ ներսում ուրախությունն ու տխրությունը բախվել էին իրար. իմ «մեր» կյանքի ամենատխուր գարունն էր։ Մեր մարդուկի ծնվելը մեզ մի քիչ ուժ տվեց, ստիպեց ժպտալ, հավատալ ու ապրել։ Ես ու մեր ընտանիքը երջանիկ ենք, բայց մենք երբեք չենք մոռանա, չենք համակերպվի ու չենք ների, որ հազարավոր ընտանիքներում գարունը չեկավ եւ դեռ կա երեխա, ով սպասում է հորը, կա մայր, ում լացի ձայնը դեռ լսվում է։

Վահե Խանամիրյանը՝ որդու հետ


Իմ տղա, դու հայ ես ծնվել, հայ լինելը հեշտ բան չէ։ Հայ լինելը պատիվ է, հայ լինելն անվերջանալի պայքար է, լինել հայ նշանակում է Աստծուն մոտ լինել։ Մենք քեզ կտանք անսահման սեր, մենք քեզ կտանք ուժ ու ամենակարեւորը՝ մենք կտանք քեզ հայրենիք, որ սիրես ու ամուր կանգնես այս հողի վրա»,-գրել է հաղորդավարուհին:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լիլիթ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին