211652_close_icon
views-count8896 դիտում article-date 23:07 16-07-2020

Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է ավարտվի. Ջուդի Չու

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության տրամադրումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը: «Մտքերս անմեղ հայերի հետ են, որոնք տառապում են այս բռնության հետևանքով: Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է ավարտվի: Ահա թե ինչու եմ ամեն տարի կոչ անում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնությունը, որը նրան թույլ է տալիս շարունակել իր ագրեսիան»,- ասել է կոնգրեսականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Սփիերը փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ ռազմական օգնության ծավալները: Քվեարկությունը այս հարցով տեղի կունենա հուլիսի 20-ին:

Նմանատիպ նյութեր