Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող Է վերականգնվել ամենամոտ ժամանակներս. Պետդումա

Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող Է վերականգնվել ամենամոտ ժամանակներս. Պետդումա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման ստույգ ժամկետներն այժմ չեն կարող նշվել, բայց կա այն բանի հավանականությունը, որ դա տեղի կունենա շուտով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 8-ին հայտարարել Է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ ամփոփելով Ռուսաստան-Վրաստան երկխոսության միջխորհրդարանական խմբի հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ այդ հարցը ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել Է վերջերս Դումայում նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում: «Կոնկրետ ժամկետներ ես այժմ ձեզ չեմ նշի: Մենք ասել ենք՝ ամենամոտ ժամանակներս: Կարծում եմ, որ մենք կարող ենք դա ակնկալել»,-հավելել Է Կալաշնիկովը:
Իր հերթին «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գիորգի Չոգովաձեն «Ռեզոնանսի» վրացական թերթին տված հարցազրույցում հույս Է հայտնել, որ Ռուսաստանի իշխանություններն առաջիկա վեց ամսվա ընթացքում կհանեն հանրապետություն թռիչքների արգելքը: «Իհարկե, Ռուսաստանից չվերթների կրճատումը մեծ վնաս հասցրեց մեզ, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված, քանի որ չվերթներն ավելանում են Եվրամիության ուղղությամբ: Այսօր մենք չունենք ստույգ տեղեկատվություն, սակայն, ըստ երեւույթին, առաջիկա վեց ամսում ՌԴ-ից թռիչքները հավանաբար կվերսկսվեն»,-ասել Է Չոգովաձեն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]