Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Ազարյանը նախկին իշխանությունների բութ գործիքն էր և կա. ԲԴԽ-ում հաղթեց հին ընկերությունը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Միջնորդությունը, հիշեցնենք, ներկայացրել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի համար հիմք էին հանդիսացել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը։ «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»,- դատական նիստի ժամանակ ասել էր Ազարյանը։ Արդարադատության նախարարն էլ գտել էր, որ դատավորի արտահայտությունն անհարգալից վերաբերմունք է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։

Ազարյանը՝ հակառակը, ԲԴԽ նախորդ նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես «իրերը կոչել է իրենց անուններով»։ Նրա խոսքերով՝ ՀՔԾ պետը, լինելով իրավաբան, պաշտոնյա, կասկածի տակ է դրել և վիճարկել իր կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը՝ կապված Մարտի 1-ի հետ։

Ուշագրավ է, որ որոշման տակ ստորագրել են միայն խորհրդի դատավոր անդամները՝ Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը, Սերգեյ Չիչոյանը և Անի Մխիթարյանը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ որոշման տակ ստորագրել են միայն այն անդամները, որոնք դեմ են քվեարկել միջնորդության բավարարմանը, դա Դատական օրենքի կարգավորումն է։ Սակայն նախարարի միջնորդությունը բավարարելուն կողմ են քվեարկել խորհրդի բոլոր 5 գիտնական-անդամները։ «Իսկ որպեսզի նախարարի միջնորդությունը բավարարվի, անհրաժեշտ էր ԲԴԽ անդամների ձայների 2/3-ը, մեր դեպքում 9-ից 7 ձայն։ Հետևաբար՝ որոշումը համարվեց չընդունված։ Քվեարկությամբ յուրաքանչյուր անդամ դրսևորել է իր դիրքորոշումը, ավելին ասել պարկեշտ չեմ համարում»,- ասաց Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչպես է գնահատում այն փաստը, որ դատավոր Ազարյանի վերաբերյալ հարցի քննության ժամանակ է հենց նման պատկեր արձանագրվում, երբ ԲԴԽ դատավոր անդամները դեմ արտահայտվեցին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել, իսկ իրավաբան-գիտնական անդամները՝ կողմ։ Սա չի՞ նշանակում, որ որոշակի կողմնակալ վերաբերմունք ամեն դեպքում առկա է և այս դեպքում դեր է խաղացել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրավունք չունի մեկնաբանելու մեր այս հարցը։ «Մենք խորքային խնդիրները շրջանցում ենք, ինձ համար կոնկրետ գործերն ընդամենը հետևանքային ախտանիշեր են, թե համակարգային առումով ինչ պետք է շտկել, փոխել, կատարելագործել։ Եվ մինչև մենք չիրականացնենք այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն համակարգային փոփոխությունների, մենք նույնիսկ մեկ քայլ առաջ չենք գնա դեպի մարդկանց երազած արդարադատությանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ ակամայից հիշելով Չարենցին՝ «Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար. անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար»։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորն է:

Ուշագրավ է, որ Ազարյանը խոսում է ՀՔԾ պետի մասին և ընդգծում, որ Սասուն Խաչատրյանը, լինելով իրավաբան, պաշտոնյա, կասկածի տակ է դրել և վիճարկել իր կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը՝ կապված Մարտի 1-ի հետ։ Նկատենք, սակայն, որ Սասուն Խաչատրյանը միակը չէ, որը կասկածի տակ է դնում Ազարյանի կայացրած ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

Անցած տարի հունվարի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջեց հռչակել Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի անմեղությունը: Արամ Բարեղամյանին 2008 թվականին գործող «պրակտիկայի» համաձայն, այսինքն՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա 6 տարվա անազատության էր դատապարտել հենց Ալեքսանդր Ազարյանը։ Վերջինս չէր սպասել, որ անգամ փակվեն Բարեղամյանի՝ գլխին ուժեղ հարվածից ստացած պատռվածքի կարերը։ Ազարյանի դեպքից 7 օր անց Բարեղամյանին հիվանդանոցից կալանելու որոշում էր կայացրել։ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Սակայն այս տարվա մայիսին Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանի դատավճիռը՝ այն կրկին քննության ուղարկելով Առաջին ատյանի դատարան:

Դատավոր Ազարյանի իրականացրած արդարադատությունից տուժած Բարեղամյանն ապշած է, որ որոշ գործիչներ Ազարյանին համարում են լավ դատավոր, լավ իրավաբան: «Ազարյանը նախկին իշխանությունների բութ գործիքն էր և կա: Իրեն չի հետաքրքրում՝ հետևում մարդ կա, ընտանիք կա: Ոնց հրամայում են, տենց անում է, դրա լավը ո՞րն ա, դրա ուժեղ իրավաբանը ո՞րն ա»,- անցած տարի լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր Բարեղամյանը։

Բացի Բարեղամյանի գործից, դատավոր Ալեքսանդր Ազարյանը Մարտի 1-ի գործով ևս 8 մեղադրական դատավճիռ է կայացրել, որոնք բոլորն էլ հերթով բեկանվում են Վճռաբեկ դատարանի կողմից, և այդ գործերով մեղադրյալները հերթով արդարացվում են։ Այդ անձանց գործերը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են։ ՄԻԵԴ-ում Արամ Բարեղամյանի գործը ևս ընթացքի մեջ է: Անկախ ներպետական ատյաններում գործի ընթացքից, գործը ՄԻԵԴ-ում շարունակվելու է և որոշում կայացվելու։ Վստահաբար, ՄԻԵԴ-ը ևս ճանաչելու է Բարեղամյանի խախտված իրավունքները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում