Thursday, 28 03 2024
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին

Միլս-Բոլթոն տանդեմը և Փաշինյանի դեմ կազմակերպված «դավադրությունը»՝ Արցախի հողերը զիջելու մասին

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր երևանյան այցի ընթացքում բարձրացրեց մի քանի կարևոր հարցեր՝ Հայաստանի ներքին փոփոխությունների, հայ-ռուսական, հայ-իրանական, հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության և այս համատեքստում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի վերաբերյալ։ Բոլթոնի՝ հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մեկնաբանությունը լուրջ բանավեճ հրահրեց Հայաստանի մեդիափորձագիտական դաշտում։ Ընդ որում՝ Բոլթոնի այս ուշագրավ հայտարարությունը հաջորդեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի՝ դրանից ընդամենը մեկ շաբաթ հրապարակված աղմկահարույց և վիճահարույց հարցազրույցին, որի ընթացքում Միացյալ Նահանգների հեռացող դեսպանը խոսել էր, այսպես ասած՝ «գրավյալ տարածքների» վերադարձի խնդրի մասին։ Միլսն ասել էր, թե երբ նոր էր եկել Հայաստան, ի զարմանս իրեն՝ պարզել էր, որ իրեն հանդիպած հայերի ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ ԼՂԻՄ-ի շրջակա շրջանների, իր խոսքով՝ «գրավյալ տարածքների վերադարձին՝ որպես հակամարտության բանակցված կարգավորման մասի»։ Եվ ավելացրել էր, թե «դաժան իրականությունն այն է, որ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»։

Միլսի և Բոլթոնի «արջի ծառայությունը»

Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը ուղղակիորեն չխոսեց տարածքների հարցի մասին, բայց փորձեց ղարաբաղյան հարցը կապել Հայաստանի ներքաղաքական զարգացումների և իրականացվող փոփոխությունների հետ՝ հայտարարելով, թե եթե հավատանք այն կանխատեսումներին, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմը հաղթելու է դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և մեծամասնություն է կազմելու Ազգային ժողովում, ապա այդ դեպքում Փաշինյանը «շատ ուժեղ մանդատ կստանա» և ունենալով լեգիտիմության նման պաշար՝ կարող է «վճռական քայլեր ձեռնարկել» մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ու քանի որ, ըստ 2007 թ․ նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընդունված հայտնի Մադրիդյան սկզբունքների՝ հակամարտության կարգավորման վեց բաղադրիչներից մեկը տարածքների հարցն է, որն ամրագրում է, թե «Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ», և դեսպան Միլսն էլ իր հարցազրույցում շեշտեց, թե «ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ», թերևս այդ պատճառով և այս տրամադրությունների ազդեցության տակ շատերը Բոլթոնի խոսքերից եզրակացություն արեցին, թե ամերիկացիներն ակնկալում են, որ «ուժեղ մանդատ» ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «համարձակ քայլեր» կանի Արցախի հարցում՝ գնալով հողային զիջումների։ Ըստ էության, Ռիչարդ Միլսն ու Ջոն Բոլթոնը, կամա թե ակամա, ջուր լցրեցին արդեն ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի և իր հեղափոխական թիմի դեմ քարոզչական պատերազմ վարող մարդկանց, ուժերի ջրաղացին։

ԱՄՆ-ի դեսպանը ստուգում է տրամադրությունները

Անշուշտ, պետք է հասկանալ նաև այն, թե ի՞նչ նպատակով Միլսն ու Բոլթոնն արեցին իրենց հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին։ Միլսի հարցազրույցի հրապարակումից հետո շատ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ ԱՄՆ-ի դեսպանը իր այդ հայտարարությամբ պարզապես փորձել է ակտիվացնել քննարկումները Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Իսկ, օրինակ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծիք է հայտնել, թե Միլսը փորձել է, այսպես ասած, «զոնդաժ անել»՝ ստուգել ոչ միայն հայ հանրության տրամադրությունները, այլև Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման՝ նախկինում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված և համաձայնեցված նախագծերի վերաբերյալ։ Սաֆարյանի մեկնաբանությամբ՝ ԱՄՆ-ի դեսպանը խոսել է ընդամենը մեկ դետալից՝ այն դետալից, որը համաձայնեցված է եղել Կրեմլի և Բաքվի միջև, այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» շրջանակներում։ Ըստ այս ենթադրյալ ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջին փուլում նախատեսվում է Արցախի տարածքների որոշ մասի հանձնում՝ «ոչ մի բանի դիմաց»։

Միլս-Բոլթոն տանդեմը հուշում է

Lragir.am-ի վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր հոդվածում նկատել է, որ Ջոն Բոլթոնի վերոնշյալ հայտարարությունը հերթական առիթն է տվել նախկին իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության գործիչներին և վերջիններիս համակրող քաղաքագետներին ու փորձագետներին մեղադրելու Փաշինյանին Արցախի հարցում «դավադրության» մեջ։ Սակայն վերլուծաբանը կարծում է, որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հարցի լուծման՝ «տարածքային զիջումներ» ներառող ծրագիր ունենար, ապա բազմափորձ Բոլթոնը ոչ թե կբարձրաձայներ դրա մասին, այլ կլռեր՝ սպասելով դեկտեմբերյան ընտրությունների ավարտին։ Հետևաբար` Միլս-Բոլթոն տանդեմը ոչ թե Վաշինգտոնի մտադրությունն է բացահայտել, այլ հուշել է, որ արտահերթ ընտրություններից հետո ձևավորվելիք նոր կառավարությունը, օգտվելով իր բացառիկ լեգիտիմությունից, կարող է Արցախի հարցում հետապնդել ավելի կարծր ու սկզբունքային քաղաքականություն՝ այդպիսով հնարավորություն տալով Մինսկի խմբի համանախագահներին դուրս գալ Ադրբեջանի «մուննաթի» տակից:

Քարոզչական պատերազմ և դավադրություն Փաշինյանի դեմ

Արցախյան հարցի շահարկմամբ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի դեմ քարոզչական պատերազմը վարչապետի հակառակորդ ուժերն իրականացնում են արդեն ամիսներ շարունակ։ Փաստերի ստուգման նախկին sut.am, ներկայիս fip.am հարթակը դեռ օգոստոսին հատուկ հետաքննություն անցկացրեց՝ փորձելով պարզել, թե ինչպե՞ս են տարածվել «Արցախը հանձնելու» կեղծ լուրերը։ Մեր կողմից ավելացնենք, որ այս կեղծ լուրերի տարածմանը անգիտակցաբար կամ գուցե դիտավորությամբ, բայց ամեն դեպքում էապես նպաստեց Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ներկայացնող Զոյա Թադևոսյանը, որը նախկինում էլ՝ 2017 թ․ ապրիլյան խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իր թիմակիցների հետ կողմ էր արտահայտվում Արցախի հարցում փոխզիջումներին։ Այս ամռանն էլ՝ ասուլիսներից մեկի ժամանակ, Արցախի ազատագրված տարածքներն անվանեց «գրավյալ տարածքներ» և հայտարարեց, թե «գրավյալ տարածքները Ադրբեջանի տարածքներն են»։ Ի վերջո, նա ստիպված եղավ հայցել հայության ներողամտությունը՝ իր կողմից «անզգույշ արված արտահայտության» համար։ Բայց, ինչպես ասում են, սև գործն արդեն արված էր։

Ինֆորմացիոն պատերազմների համատեքստում այս հնարքը կոչում են «փորձնական փուչիկ» (ռուսներն ասում են՝ «утка»)։ Սա շատ պարզ հնարք է, երբ որևէ մեկի կողմից հրապարակվում է կեղծ լուր, որը տարածվում է սեփական լրատվամիջոցներով և ապահովում որոշակի արդյունք։ Տվյալ պարագայում ազգային նշանակություն ունեցող հիմնախնդրի վերաբերյալ արվեց սկանդալային հայտարարություն, որը թեժ բանավեճ հրահրեց մեդիադաշտում և հանրության շրջանում՝ հող նախապատրաստելով ավելի լուրջ մանիպուլյացիաների համար։ Դրանից հետո այն մարդիկ և լրատվամիջոցները, ովքեր կազմակերպել էին այս «քարոզչական օպերացիան» և մասնակցում էին դրան կամ պարզապես մարդիկ, ովքեր կապ չունեին այս «դավադրության» հետ, բայց չունեին նաև տեղեկացվածության տարրական մակարդակ և տեղեկատվական ահռելի հոսքի մեջ ճշմարտությունը ճշմարտանման ստից, անաչառ կարծիքը բարդ տեղեկատվական մանիպուլյացիաներից տարբերելու ունակություն, խոսում էին Ղարաբաղի հարցում «հողային զիջումների» մասին՝ որպես սպասվող և հաստատված համաձայնության։

Եվ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր կառավարման 100 օրվա առթիվ հրավիրված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ստիպված եղավ անդրադառնալ Արցախի տարածքները զիջելու ստահոդ լուրերին և մերկացնել քարոզչական այս «օպերացիայի» կազմակերպիչներին։ Վարչապետը նշեց, որ ինքը դեռ մի բառ չի բանակցել Ղարաբաղի հարցի առնչությամբ, մինչդեռ իրեն մեղադրում են, թե «եկել է հող հանձնելու»։ Եվ չտալով անուններ՝ ակնարկեց, որ նախկին իշխանությունները, բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել Ադրբեջանի հետ։

Իրականում Փաշինյանը դեռ մինչև վարչապետ դառնալը, երբ որպես վարչապետի թեկնածու պատասխանում էր պատգամավորների հարցերին, հայտարարեց, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը, ի դեմս նախագահ Ալիևի, որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալու թե՛ Արցախին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը և նույնիսկ խոսում է Երևանը գրավելու մասին, այս իրավիճակում բանակցությունները ձևական բնույթ են կրում, և փոքր-ինչ տարօրինակ է խոսել փոխզիջումների մասին այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը։ Վարչապետ ընտրվելուց մեկ օր անց Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, թե ինքը կարող է բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի պաշտոնական Ստեփանակերտը։

Ղարաբաղի հարցը՝ որպես կարևոր ներքաղաքական գործոն

Ընդհանրապես հայտնի ու փորձված ճշմարտություն է այն, որ ղարաբաղյան հարցը շատ կարևոր գործոն է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում։ Ադրբեջանում Ալիևի բռնապետական ռեժիմը մշտապես շահարկել է Ղարաբաղի հարցը՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով։ Ի դեմս հայերի ստեղծելով թշնամու կերպար՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած տնտեսական կամ այլ բնույթի ձախողում բարդում են «չար հայերի» վրա։ Մշտապես խոսելով պատերազմի, «ադրբեջանական հողերը ազատագրելու» մասին, լարվածություն հրահրելով Արցախի և ՀՀ-ի հետ սահմանին՝ Ալիևը շեղում է ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից։ Հայաստանում է, գուցե ոչ այդ աստիճանի, բայց ամեն դեպքում հարցը ժամանակ առ ժամանակ շահարկվել է, ընդ որում՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիրների կողմից։ Իշխանությունները որևէ սոցիալական, քաղաքական դժգոհության դեպքում հայտարարում էին, թե ցույցերը Երևանում կապակայունացնեն վիճակը, իսկ դա կվտանգի Արցախի բնակչության անվտանգությունը։ Դե իսկ ընդդիմադիր ուժերն էլ մեղադրում էին իշխանություններին․․․ Փորձեք գուշակել։ Այո՛, ճիշտ եք՝ «հող հանձնելու» մտադրության համար։

Լեգիտիմության իրական ուժը

Բայց վերադառնանք ներկայիս իրավիճակին։ Հիմա Փաշինյանի քաղաքական հակառակորդները կամ պարզապես մտահոգ քաղաքացիներ, փորձագետներ Բոլթոնի հայտարարության ազդեցության տակ մտավախություն են հայտնում, թե ընտրություններում հաղթելու դեպքում Փաշինյանը կձևավորի «միահեծան իշխանություն», կդառնա անվերահսկելի և կարող է համաձայնություն տալ ԼՂ հիմնահարցի կարգավորման՝ ամերիկացիների կողմից ենթադրաբար նախապատրաստված և «հողային զիջումներ» նախատեսող ծրագրին։ Բայց նախ ընդգծենք, որ Երևանում տեղի ունեցած ասուլիսին Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը շեշտել է, որ ինքն իր հետ չի բերել Ղարաբաղի հարցի հետ կապված նոր առաջարկներ։ Եվ հետո, եթե Թրամփի վարչակազմը պատրաստվում է ինչ-ինչ շահերից ելնելով՝ առաջ մղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երևակայական մի ծրագիր, որի գոյությանը ամերիկացի փորձագետները չեն հավատում, ապա ի՞նչ լծակներով են ամերիկացիները պատրաստվում ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա, կամ ինչո՞ւ պիտի Փաշինյանը համաձայնվի նման սցենարի, եթե միշտ Արցախի հարցում հանդես է եկել արմատական դիրքերից և ադեկվատ գնահատելով իրականությունը՝ քննադատել է Ադրբեջանի ագրեսիվ, հակահայ քաղաքականության պայմաններում Հայաստանի կողմից որևէ փոխզիջման գնալու կոչերը։ Առավել ևս, եթե ունի լեգիտիմության մեծ պաշար ու նրա դիրքերը շատ ամուր են։

Իսկ ինչ վերաբերում այն մտավախություններին, թե մեկ ուժի կամ դաշինքի, տվյալ պարագայում, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի կողմից ԱԺ-ում մեծամասնություն ստանալու դեպքում երկրում կձևավորվի «մենիշխանություն», ինչը հղի է որոշակի վտանգներով, ապա ամեն դեպքում Սահմանադրությունը պահանջում է ԱԺ-ում կայուն մեծամասնության ձևավորում, և վերջապես, երկիրը, այսպես թե այնպես, ունենում է մեկ ղեկավար։ Թեև կառավարման խորհրդարանական համակարգում ուժեղ վարչապետի հետ մեկտեղ կա նախագահի ինստիտուտը, որը թեև գլխավորապես արարողակարգային գործառույթներ է իրականացնում, բայց նաև օժտված է որոշակի լիազորություններով, որոնց շնորհիվ նա կարող է հակակշռել նույն վարչապետի ինստիտուտին։ Վտանգավորն իրականում ոչ թե իշխող ուժի լեգիտիմության մեծ պաշարն է կամ ինչպես Բոլթոնն ասաց՝ «ուժեղ մանդատը», այլ ընդհակառակը՝ լեգիտիմության բացակայությունը կամ պակասը, ոչ լեգիտիմ իշխանությունը։ Այնպիսին, ինչպիսին Հանրապետական կուսակցության իշխանությունն էր։ Իսկ լեգիտիմությունն ու ժողովրդից ստացած «ուժեղ մանդատը» տալիս է ոչ միայն համարձակ քայլեր անելու հնարավորություն, այլև ենթադրում է պատասխանատվություն և հաշվետվողականություն ընտրողներին, ժողովրդին, և հենց սա՛ է իշխանության զսպման գլխավոր գործիքներից մեկը՝ ի թիվս, իհարկե, Սահմանադրությամբ նախատեսված այլ՝ իշխանության ճյուղերի տարանջատման և հավասարակշռման մեխանիզմների։ Սա է «հին Հայաստանի» և «նոր Հայաստանի» իշխանությունների տարբերությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում