Ռեփ կատարող Էմինեմը ներկայացրել է Good Guy երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը։ Երգը ձայնագրվել է կանադացի երգչուհի Ջեսի Ռեյեսի հետ համագործակցությամբ։ Տեսահոլովակը հրապարակվել է ռեփ կատարողի YouTube-ի ալիքում։
Տեսահոլովակում Էմինեմը և Ջեսի Ռեյեսը սիրահարներ են, որոնք դրամատիկ շրջան են անցնում իրենց հարաբերություններում։ Նրանք վիճում են, և արդյունքում աղջիկը վերցնում է դանակը ու սպանում սիրեցյալին։
Good Guy-ը Էմինեմի՝ 2018թ․ օգոստոսի 31-ին լույս տեսած Kamikaze ալբոմի երգերի շարքում է։
Հոլովակի եզրափակիչ տեսարաններում Էմինեմը փաթաթված է կտորե տոպրակում և պառկած փորված գերեզմանում։ Նրա կողքին, դին գրկած, պառկած է լաց լինող աղջիկը։