Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մինսկի խումբը նոր բան չասաց, պետք է ամեն ինչ անենք Ադրբեջանի իրական դեմքը աշխարհին ցույց տալու համար

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև հունիսի 30-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ, անցկացվեց տեսակոնֆերանս: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացմանը: Միևնույն ժամանակ կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը և սուբստանտիվ բանակցություններ հաստատելուն ուղղված մթնոլորտի ձևավորման և պահպանման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման առկա ուղիղ կապերը, որպեսզի խուսափեն էսկալացիայից: Միևնույն ժամանակ համանախագահները, հիմնվելով 2019թ. մարտի 29-ի իրենց հայտարարության վրա, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, ռազմատենչ հռետորաբանությունը կարող են խաթարել բանակցային գործընթացը: Համանախագահները հերթական անգամ շեշտել են, որ Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին հորդորել են հավելյալ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմն ամրապնդելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահներն ընդգծել են նաև որքան հնարավոր է շուտ մշտադիտարկումը վերսկսելու անհրաժեշտությունը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց` ո՛չ հանդիպումն էր արտառոց, ո՛չ էլ տարածված հայտարարությունը. «1994 թվականից այդ նույն հայտարարությունները կան: Հերթական հանդիպումն էր, համաճարակային իրավիճակի պատճառով ֆիզիկապես հնարավոր չէր հանդիպել, ուստի տեղի ունեցավ տեսակապի միջոցով: Ինչպես կարդում եմ երեկվա ու այսօրվա հայտարարություններում` կողմերն իրենց դիրքորոշումն են հայտնել, Մինսկի խումբն էլ ստանդարտ հայտարարություն է տարածել: Հայկական կողմը բարձրաձայնել է հռետորաբանության հարցերի մասին ու ոչ մեկ անգամ, բարձրաձայնել է, որ մարդու իրավունքները կարևոր են, բարձրաձայնել է Հայաստանի ու Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքների հարցը`սկսած ազատ տեղաշարժի որակյալ հնարավորություններից: Ադրբեջանական կողմն իր պատկերացրած խնդիրներն է բարձրաձայնել, իսկ Մինսկի խումբը կոչով է դիմել: Այս իմաստով, սա պարզապես հերթական մի հանդիպում էր»: Միևնույն ժամանակ, ըստ Պողոսյանի, պետք է մի կարևոր բան գիտակցել. «Այստեսակ հանդիպումներ շատ կարող են լինել, բայց մենք հստակ պետք է գնանք մի բանի հետևից, այն է`Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանին, եթե ցանկանում են հիմնահարցը քննարկել: Եթե ոչ`ապա տարբեր հարցեր կարող են քննարկվել, բայց ոչ կոնկրետ հիմնահարցը: Դրա հետ միասին պետք է հասկանանք, որ Ադրբեջանում քաղաքական որոշում կա ռազմական գործողություններով հարցի լուծման գնալ, իսկ մենք դա չպետք է թույլ տանք: Նաև պետք է ամեն ինչ անենք հայանպաստ լուծմանը հասնելու համար»: Նրա դիտարկմամբ`պետք է հասկանանք, որ Ադրբեջանն այստեսակ բանակցություններն օգտագործում է հայկական կողմին մեղադրելու համար. «Մենք էլ պետք է ամեն ինչ անենք միջազգային հանրությանն ու բոլորին Ադրբեջանի իրական դեմքը ցույց տալու համար»:

Մեր այն դիտարկմանը, թե Մինսկի խումբը հասցեական հայտարարություն չի տարածում,Պողոսյանն ընդգծեց` Մինսկի խումբն էլ իր շահերն ունի. «Փորձելու են ամեն ինչ անել, որ կողմերն ընդունելի միջնորդ ունենան: Իսկ մեր աշխատանքը պետք է լինի աշխարհին հայկական կարծիքը ցույց տալը: Ասենք՝ Ալիևը ո՞նց օգտվեց նրանից, որ ունենք ներքին լարված իրավիճակ, և իր ձևակերպումներով այնպես արեց, որ մեր թշնամուն մեկնաբանելու փոխարեն սկսեցինք իրար քննադատել: Ադրբեջանում տեղեկատվական պատերազմի վրա միլիոններ են ծախսում: Ու հիմա որոշել է այնտեղից մեզ դասեր տալ: Քանի որ իրեն որոշ ժամանակահատվածում պետական պատասխան չի տրվել, ստիպված ուրիշները սկսեցին պատասխանել, ինչն էլ բերեց նրան, որ սկսեցինք իրար բզկտել` մոռանալով, որ մեր թշնամին Ալիևն է»: Եզրափակելով՝ մեր զրուցակիցն ասաց` նման հանդիպումները տեսակետները բարձրացնելու հնարավորություն են տալիս. «Վստահ եմ, որ նաև հարցեր են բարձրացվել, թե տարբեր կառույցներում Ադրբեջանն ինչեր է անում՝ սկսած զորավարժություններից: Վստահ եմ՝ նաև Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին է խոսվել: Ադրբեջանն էլ այս ամենը օգտագործում է իր շահերն առաջ տանելու համար, Մինսկի խումբն էլ միջնորդ կառույց է, որն աշխատում է, նման հանդիպումներ կազմակերպում, որ չասեն, թե անգործության է մատնված: Այնպես որ, պետք չէ ասել, թե ում են պետք այստեսակ բանակցությունները, յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործել մեր շահերն առաջ տանելու համար: Բանակցություններից պետք չէ վախենալ: Աստված չանի՝ բանակցենք վախից, բաց երբևէ չվախենաք բանակցություններից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում