211652_close_icon
views-count46932 դիտում article-date 23:08 26-06-2019

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 71-ամյա վարորդը «06»-ով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին բախվել է երկաթե սյանը. նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի A 562 TX 15 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 71-ամյա Լ. Մ-ն, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել երկաթե սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճամբարակի հրշեջ-փրկարարները, Ճամբարակի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր