Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

PanARMENIAN.Net - Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ - ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Կարեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Կարեն Աբրահամյանը պաշտոնը ստանձնել էր 2020թ. հունիսին։։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---