211652_close_icon
views-count47224 դիտում article-date 17:32 21-12-2021

Ձեզ բացակա չենք դնի. Արմավիրի մարզի Ծաղկալանջի միջնակարգ դպրոցում բացվեցին 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած Սամվելի և Նարեկի անվան դասասենյակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ծաղկալանջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, նույն կրթօջախի շրջանավարտներ, լեգենդ դարձած  Նարեկ Բադալյանի և Սամվել Պոչիկյանի հիշատակին նվիրված մեծարման երեկո։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյի ընթացքում դպրոցում բացվեցին Նարեկի և Սամվելի անվան լսարաններ և ժապավենի կտրման պատիվն ընձեռնվեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ 

Հուշ-ցերեկույթին դպրոցի սաները կենդանի կատարմամբ հանդես եկան երգերով, ներկայացրեցին հերոս Սամվելի ու հերոս Նարեկի կյանքը։  Ելույթով հանդես եկավ Արմավիրի մարզպետը, ով իր վշտակցությունը հայտնեց հերոսների ընտանիքներին՝ ասելով, որ նրանք հայրենիքին ու ապրողներին տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, ու դրանով նրանք մեր առջև խնդիր են դրել, որպեսզի ապրենք այս հողի վրա ու հզորացնենք Հայաստան ու Արցախ աշխարհը, քանի որ այդտեղ է մեր տունը, մեր հողն ու ջուրը։ Իսկ Նարեկին ու Սամվելին և արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմների նահատակված բոլոր առյուծ ու արծիվ տղաներին մենք համարում ենք մեր պետության ու ժողովրդի ամենաթանկ ու մեծագույն արժեքներից մեկը։ 

Հուշ-ցերեկույթին ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, համագյուղացիներն ու զինակից ընկերները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 323+
323+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր