Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գյուլբուդաղյանցի աքսիոման. Ինչ խնդիր պետք է լուծի Խաշմանյանը Հունաստանի դեմ խաղում

Վաղը կավարտվի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը, որից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին:

Նոյեմբերի 15-ին մեր ազգային թիմն առաջին հանդիպումը կանցկացնի Խաշմանյանի գլխավորությամբ: Հանդիպում, որը շատերի կարծիքով՝ մեզ համար այնքան էլ կարևոր չէ, քանզի զրկվել ենք եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, առաջիկա հանդիպումները պաշտոնական են, և անկախ մրցաշարային իրավիճակից՝ առաջնայինն արդյունքն է:

J ենթախմբում Հայաստանի ընտրանին այս պահին երրորդ հորիզոնականում է, և ցանկալի կլինի, որ ընտրական շրջափուլն ավարտենք հենց այս դիրքում: Սպասվում է, որ առաջիկա խաղում թե՛ հավաքականի խաղում և թե՛ կազմում կլինեն փոփոխություններ: Խաշմանյանի առաջնային խնդիրներից է խաղային ձեռագրի հաստատումը, որը տարիներ շարունակ չի նկատվել:

Նշենք, որ առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Խաշմանյանը բավական բարդ խնդիրների առաջ է կանգնած: Երեկ հայտնի դարձավ, որ Հունաստանի և Իտալիայի հանդիպումներին Հայաստանի հավաքականին չի կարողանա օգնել Հենրիխ Մխիթարյանը, որը դեռևս չի ապաքինվել վնասվածքից և ամենայն հավանականությամբ շարք կվերադառնա միայն նոյեմբերի վերջին: Հունաստանի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Ֆինլանդիայի և Լիխտենշտեյնի դեմ հավաքականի նախորդ երկու հանդիպումները: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշված հանդիպումներում անհաջող ելույթները մասնավորապես կապել էր Մխիթարյանի, ինչպես նաև առանցքային այլ խաղացողների՝ Կամո Հովհաննիսյանի և Կառլեն Մկրտչյանի բացակայության հետ:

Այդուհանդերձ, Ֆինլանդիայի հանդիպումից մի քանի օր անց Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողացել լուծել հավաքականի առաջ դրված խնդիրը, այն է՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը: Իր այս քայլով Գյուլբուդաղյանցը սահմանեց նշաձող և աքսիոմա ազգային թիմի ապագա մարզիչների համար: Մասնավորապես, որ անհաջողությունները չի կարելի կապել այս կամ այն ֆուտբոլիստի բացակայության հետ, և որ կադրային խնդիրներն ամենևին էլ արդարացում չեն: Եվ երկրորդ գլոբալ խնդիրը չլուծելու պարագայում գլխավոր մարզիչը պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի և հեռանա:

Հետևաբար այս պահից պետք է ֆիքսենք, որ առաջիկա հանդիպումներում առկա կադրային խնդիրները չեն կարող պատճառ հանդիսանալ արդարանալու համար: Կրկնում ենք՝ ազգային հավաքականն այն հարթությունն է և կարևորագույն սուբյեկտը, որը յուրաքանչյուր խաղում պետք է անի առավելագույնը արդյունք ցույց տալու համար: Այո, Մխիթարյանն ու Հարոյանը չեն խաղա Հունաստանի դեմ խաղում, բայց այս մրցավեճում նույնիսկ ոչ-ոքին կդիտվի որպես անբավարար արդյունք: Հունաստանին այս շրջափուլում արդեն հաղթել ենք: Հաղթել ենք Աթենքում: Խաշմանյանն ունի մեկ շաբաթից քիչ ժամանակ հույների դեմ խաղին պատրաստվելու համար: Մեր նոր գլխավոր մարզչի նպատակը պետք է լինի վերջին երկու հանդիպումներում առկա սխալների շտկումը և երեք միավորի ապահովումը:

Վստահ ենք, որ Խաշմանյանը կարող է թափ հաղորդել Հայաստանի ազգային հավաքականին: Հետևաբար բարի երթ ու հաղթանակներ ենք մաղթում մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում