16:17:54 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աստղեր, որոնք գտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը

    22:00 22 Սեպտեմբեր 2017

    Որոշ մարդկանց նայելիս դժվար է լինում հասկանալ՝ ինչպես է նրանց հաջողվում իրենց տարիքում այդքան թարմ և խնամված տեսք ունենալ:

    Շատերը կարծում են, որ սա հնարավոր է միայն պլաստիկ վիրահատությունների շնորհիվ, սակայն ոչ բոլոր գեղեցկուհիներն են կարծում, որ դա անհրաժեշտ պայման է. նրանք դիմում են այլ միջոցների:

    AdMe.ru-ն ներկայացրել է աստղերի, որոնց նայելիս համոզվում ես՝ նրանք գտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը:

     

    Ջենիֆեր Լոպես, 48

     

    Ջենիֆեր Լոպեսն այս ցուցակի ամենաերիտասարդ գեղեցկուհին է, սակայն կարելի է վստահամբ ասել, որ նա նույնքան գրավիչ կմնա նաև տարիներ անց: Լոպեսի խոսքով՝ իր հարթ մաշկի գրավականն ալկոհոլից հրաժարվելն է. նա չի խմում նույնիսկ ընկերների հետ երեկույթների ժամանակ:

     

     

    Ջուլյա Ռոբերտս, 49

     

    Այս կինն իր ամբողջ կերպարով մի պարզ ճշմարտություն է հաստատում. ժպիտը լավագույն զարդն է: Սակայն փաստ է, որ միայն ժպիտով հնարավոր չէ այսքան լավ մաշկ ունենալ: Դերասանուհու խոսքով՝ ինքը մաշկը խնամում է արևապաշտպան բաղադրիչով խոնավեցնող քսուքով:

     

     

    Սալմա Հայեք, 51

     

    Սալմա Հայեքի պնդմամբ՝ նա չի պատրաստվում դիմել բոտոքսի օգնությանը: Դրա փոխարեն նա ուղղակի ուտում է այն, ինչ ուզում է:

    «Ես ուտում եմ յուղոտ բաներ, բանջարեղեն, ամեն ինչ ուտում եմ», - խոստովանել է Սալման: Դրանից բացի, առավոտյան նա չի օգտվում մաքրող միջոցներից. նրա կարծիքով՝ բավական է մաքրել մաշկը երեկոյան: Նա վարդաջուր է ցանում դեմքին և դիմահարդարումը հեռացնում կոկոսի յուղով:

     

     

    Սինդի Քրոուֆորդ, 51

     

    «Երբ 35-ամյա կինը խնամում է իր մաշկը, նա տարբերություն չի տեսնում: Սակայն հավատացեք՝ այս տարբերությունը կերևա, երբ հասնեք իմ տարիքին: Երիտասարդության գաղտնիքն այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա. մի ծխիր, նորմալ քնիր, բավական քանակությամբ ջուր խմիր և գտիր այն, ինչ երջանիկ է դարձնում քեզ»,- խորհուրդ է տվել Սինդին:

     

     

    Հալի Բերի, 51



    Հալին հեշտությամբ կարող է թույլ տալ իրեն փողոց դուրս գալ առանց դիմահարդարման: Ընդ որում՝ մաշկը խնամելու գործընթացը նրա մոտ բարդ չէ. սկզբում նա մաքրում է մաշկը, այնուհետև տոնիկ, խոնավեցնող քսուք և աչքերի կողքի մաշկի քսուք օգտագործում: Դրանից բացի, նա շաբաթը մեկ դեմքի դիմակ է դնում:


     
    Շերոն Սթոուն, 59



    Սթոունի խոսքով՝ նա մաշկը խնամել սովորել է իր մայրիկից, որը գեղեցկության խորհրդատու է եղել: 


    «Նա խոնավեցնող քսուք է տվել ինձ և խորհուրդ տվել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան մաքրել և խոնավեցնել մաշկս: Սա այն ամենն է, ինչ անում եմ»: Սակայն ամենօրյա խնամքը բավարար չի եղել, երբ նա ուղեղի արյունազեղում է ունեցել: Վերականգնվելու համար նա ստիպված է եղել դիմել պլաստիկ կոսմետոլոգիայի օգնությանը:

     





    Շեր, 71


    Շերը չի հերքում, որ պլաստիկ վիրահատություններ է արել, քանի որ երիտասարդ ժամանակ չի հավանել իր քիթը և մարմնի այլ մասեր: Սակայն սա միակ միջոցը չէ, որ օգնել է նրան լավ տեսք ունենալ. նա մեծ ուշադրություն է դարձնում մարզանքներին:


     

    Սոֆի Լորեն, 83



    Սոֆի Լորենը խոստովանել է, որ երիտասարդ տարիներին իր ամուսինը և կինոստուդիան փորձել են ստիպել իրեն «ուղղել չափազանց երկար քիթը» և «չափազանց մեծ բերանը»: Սակայն դերասանուհին կտրականապես հրաժարվել է որևէ պլաստիկ վիրահատություն անել, և մինչ օրս նա հետևում է այս սկզբունքին: Գեղեցկությունը պահպանելու համար նա առողջ ապրելակերպ է վարում. վաղ է արթնանում, մարզանքներ անում, զբոսնում և ճիշտ սնվում:



     

     
     
     



     
     
     
     
     



     
     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս