Հայազգի հանրահայտ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով Երևանում, Գյումիրում և Արցախում հոբելանական համերգ-երեկոներ են անցկացվում: Այս առիթով, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը մաեստրոյի հետ արված լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
«Տիգրան Մանսուրյանի հետ ուղևորվում ենք Արցախ: Մաեստրոյի 80-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում համերգային երեկո է սպասվում ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում և Արցախում: Այցի ընթացքում արցախցի գործընկերների հետ կքննարկենք նաև «Երևանի օրերը Արցախում» ծրագրի կազմակերպմանը վերաբերող հարցերը: Մանրամասները՝ շուտով»,- մասնավորապես գրել է նա: