Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շանհայում գործարկվել են առանց մեքենավարի ամբողջությամբ ավտոմատացված գնացքներ

 Շանհայում գործարկվել են առանց մեքենավարի ամբողջությամբ ավտոմատացված 
գնացքներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայում մարտի 31-ին գործարկվել են առանց մեքենավարի ամբողջությամբ ավտոմատացված գնացքներ, որոնք աշխատելու են մետրոյի մեկ ճյուղով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է Շանհայի մետրոպոլիտենը: Մետրոյի տվյալ ճյուղի երկարությունը կազմում է 6.68 կմ, այդ հատվածում տեղակայված է 6 կայարան:

Նոր համակարգը թույլ է տալիս գնացքին տեղաշարժվել, շրջվել առավել սահուն, քան սովորական գնացքները: Նշվում է, որ գնացքն ամբողջությամբ ավտոմատացված է, դա նշանակում է, որ այն ավտոմատ կերպով սկսում է շարժվել, բացել, փակել դռները, կատարել համապատասխան ծանուցում և կանգնել:

Գնացքներում տեղադրված է համապատասխան սարք, որը թույլ կտա կարգավորել միմյանց միջև հեռավորությունը` ապահովելով ուղևորների անվտանգությունը:

Յուրաքանչյուր գնացքը բաղկացած է 4 վագոնից, մաքսիմում դրանցում կարող է 726 ուղևոր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]