News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի երեկվա նիստում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների անսպասելի գրոհը վարչապետ Կարեն Կարապետյանի վրա տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։ ԲՀԿ–ական ութ պատգամավոր հայտարարությունների ժամին կոշտ քննադատեցին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հարկային վարչարարաությունը, անգամ հիշեցին Հաղթանակ զբոսայգում նրան պատկանող հսկայական դղյակի մասին։ Նաիրա Զոհրաբյանը հարկային տեռորիստներին, որպես բյուջեն լցնելու միջոց, մատնացույց արեց գազի ու բենզինի մենաշնորհված, կոռումպացված դաշտը, որի հիման վրա, ըստ իրեն, կառուցվել են «Մոնումենտի» դղյակները։

Ծառուկյանականնների հանկարծահաս ընդդիմադիր կեցվածքը ՀՀԿ–ականների մի մասին ծիծաղելի է թվում, որոշներին՝ հասկանալի։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ քաղաքական տողատակ չի փնտրում, պարզապես անլուրջ է վերաբերվում. «Կան մարդիկ, որ ապրելով դղյակներում ու ունենալով գազամատակարարման, ինչպե սնաեւ իրենց նշած ոլորտներում լուրջ խնդիրներ, բարձրացնում են նման հարցեր, ծիծաղելի է ուղղակի։ Տասը հոգով նույն հարցի մասին ավելի բարձր բղավելով՝ եթե մտածում են՝ լավ ընդդիմադիր ու կուսակցական են, դա ծիծաղ է առաջացնում, զավեշտալի է պարզապես»։

Մեր դիտարկմանը՝ ինչու կուսակից պատգամավորները ըստ արժանվույն  չպաշտպանեցին վարչապետին եւ քննադատողներին հիշեցնեին իրենց դղյակների մասին, Աճեմյանն արձագանքեց. «Պատասխաններ չհնչեցին, որովհետեւ այդ ամենը շատ ծիծաղելի էր»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ հասարակության հարցերով մտահոգ պատգամավորները լռության էին մատնվել, երբ նույն հասարակության մի հատվածը՝ ուսանողները, միաժամանակ բողոքի ցույց ու հացադուլ էին անում փողոցում։ «Ուսանողների հարցը իրենց չհուզեց, չհետաքրքրեց.... Հենց որ անցնում են տասը հոգով անձնական հարթություն, ես կարծում եմ, որ այդ դեպքում քաղաքական հարթության մեջ նրանց պատասխաններ տալը այնքան էլ տեղին չէր»։

Տպել
Ամենաշատ