Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց վիզա հնարովոր կլինի մեկնել համաձայնագրերը պետությունների կողմից վավերացվելուց հետո

Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց վիզա հնարովոր կլինի մեկնել համաձայնագրերը պետությունների կողմից վավերացվելուց հետո

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու և Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դա հնարավոր կլինի անել պետությունների կողմից վավերացվելուց հետո։

2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետության կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ԱԳՆ-ն պաշտոնապես կտեղեկացնի։

ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի վիզայի։

Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ստորագրվելուց և երկու պետության կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը։

2023-ի հունվարին հարևան երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---