Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը միասեռական սիրո մասին պատմական դրամայում կնկարահանվի: Դերասանուհին գլխավոր դերակատարներից մեկին կմարմնավորի: Նրա խաղընկերը կլինի Սիրշա Ռոնանը, փոխանցում է Deadline-ը:
«Ammonite» կոչվող ֆիլմի ռեժիսորը Ֆրենսիս Լին է:
Դրամայում կներկայացվի մարդաբան Մերի Էննինգի պատմութունը, որը ստիպված դառնում է Լոնդոնի հարուստ բնակչուհու խնամողը:
Ֆիլմում դեպքերը տեղի կունենան 19-րդ դարի սկզբին: