211652_close_icon
views-count44531 դիտում article-date 20:44 25-02-2020

Նոր մանրամասներ Երևանում բնակարանային գողություններից հետո վթարի ենթարկված կասկածյալներից. նրանցից մեկը կալանավորվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Վահե Լաչինյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Օգսեն Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բագրատունյաց 4-րդ նրբանցքի բնակիչ, 36-ամյա Հակոբ Տաշչյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ. Տաշչյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նախկինում ՀՀ քր օր-ի մի քանի հոդվածներով եղել է դատապարտված: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 19-ին գողություն էր տեղի ունեցել Երևանի բնակիչ Վլադիմիր Ա.-ի տանից և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Մոլդովական փողոցի 50/1 շենքի մոտ մոտեցել են NIssan մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդն ու ուղևորը նշված ավտոմեքենայով դիմել են փախուստի և Գայի պողոտայի 31 շենքի մոտ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, ինքնավթարի են ենթարկվել՝ դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Կարճ ժամանակ անց Հ. Տաշչյանին ոստիկանները հայտնաբերել են և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Պարզվել է, որ Հ. Տաշչյանը ևս մեկ այլ անձի հետ Մոլդովական 30/2 շենքի բնակչուհի Ծովինար Ա.-ին պատկանող 2 բնակարաններից տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակի կախովի փականը կոտրելու միջոցով կատարել են զգալի չափերի գողութուն: Նրանք տանից գողացել են «Սամսունգ» մոդելի հեռուստացույց, ոսկյա մատանի, արծաթյա շղթա, կախազարդ, օվալաձև կանաչ քարով մետաղյա վզնոց, մանկական մուշտակ, արծաթյա մատանի, անգամ կանացի կոստյում, իսկ Մոլդովական փողոցի 50/4 շենքի բնակիչ Վլադիմիր Ա.-ի բնակարանից նույն եղանակով հափշտակել են հեռուստացույցը: Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ Հ. Տաշչյանը իր հանցակից ընկերների հետ հնարավոր է՝ այլ գողություններ արած լինեն: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/22/1148061/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մոլդովական փողոցում գտնվող այգում՝ ծառերի մեջ, վթարված ավտոմեքենա կա։ Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները կնիքել էին նշված ավտոմեքենան, քանի որ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ունեին կասկածներ, որ նշված Nissan Tiida մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենան մի քանի բնակարանային գողություններ կատարելու ժամանակ շահագործվել էր, ինչից հետո կասկածյալ հանցագործը կամ հանցագործները վթարի էին ենթարկվել։ Տարածքում հսկողություն էին իրականացնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, որտեղ պետք է ժամանեին հետաքննիչները և կատարեին ավտոմեքենայի զննություն։ Ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել էին արնանման հետքեր։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր