Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Հասարակությունը սպասում է, իսկ ժամանակը կառավարության օգտին չի աշխատում

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով կրթության ոլորտի իրականացվող բարեփոխումներին է անդրադառնում ճանաչված տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Այսօր հեղափոխություն իրականացրած հասարակությունը սպասումների մեջ է 2018թ. ապրիլյան խոստումների, ձևավորված ակնկալիքների իրականացման առումով: Մարդիկ ուզում են իմանալ՝ ուր են հասել իշխանությունները տրված խոստումների իրականացման ճանապարհին: Այդ առումով ինչ-որ քայլեր արվել, արվո՞ւմ են, թե՞ ոչ: Կառավարության կողմից այսօր իրականացվող քաղաքականությունը արդյոք նպաստո՞ւմ է անցած ապրիլ-մայիսին ձևավորված իրենց սպասելիքների իրականացմանը:

Այն, ինչ տեղի ունեցավ 2018թ. ապրիլին, սպասելի էր, որովհետև երկրում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ հեղափոխությանն այլընտրանք չկար: Դա մասնագետների գնահատականն է: Պետական գործող համակարգը սպառել էր իրեն, չունենալով զարգացման որևէ պոտենցիալ: Այդ մասին բարձրաձայնում էին միջազգային կառույցները, որոնց թվում նաև ՀԲ-ն, ԱՄՀ-ն: Նույնն էին փաստում երկրի տնտեսությանը վերաբերող մակրոտնտեսական ցուցանիշները:

Հիմա նախկինները, փորձելով խեղաթյուրել իրավիճակը, պարբերաբար նշում են, որ 2017-ին եղել է 7.4% տնտեսական աճ, իսկ այս տարի այն կլինի 7%-ին, 2020-ին՝ 5%-ին մոտ: Ավելի ցածր, քան նախահեղափոխական 2017-ին էր: Հիշեցնեմ, որ 7.4% տնտեսական աճին նախորդել էր 2016թ. ընդամենը 0.2%-անոց աճը: Այն ժամանակ ամեն ինչ արհեստական էր արվում, որպեսզի 2017-ին թռիչքային տնտեսական աճ ապահովվեր, որը լուրջ գովազդ կլիներ 2016թ. սեպտեմբերին նշանակված կառավարության համար: Իրականում հաջողություններ չկային և չէին կարող լինել: Եղած տնտեսական աճի արդյունավետությունն էլ չնչին էր, որ ազդում էր իրենց շրջանակի սահմանափակ թվով մարդկանց վրա:

Նոր իշխանությունների առաջին իսկ հրապարակային քայլերն ուղղվեցին համատարած կոռուպցիայի դեմ պայքարին, որի հետևանքներն արդեն ակնհայտ են: Հարցն այն է, որ դեռ 2017թ. հաշվետվությունում միջազգային հակակոռուպցիոն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը հայտարարում էր, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է: Եվ դրա ամենաբացասական հետևանքներից մեկն էլ այն էր, որ այն արմատավորվել էր հասարակության մեջ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով ու շարքային քաղաքացիներով: Կոռուպցիան մեզանում դարձել էր ապրելակերպ, առանց որի գործնականում ոչինչ չէր լինում: Այդ առումով այսօր էլ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ հասարակության միջից այդ մտածելակերպն ու ապրելակերպը արմատախիլ անելը: Իհարկե, 2018թ. ապրիլից հետո Հայաստանում կոռուպցիան միանշանակ համակարգային չէ, որպես այդպիսին չկա, սակայն դա չի նշանակում, որ այդ առումով այլևս անելիք չունենք:

Հիմա արդեն հնարավորություն է ստեղծվել առանց կաշառքի, առանց կոռուպցիայի առողջապահական, կրթական համակարգերից, պետեկամուտների կամ պետական այլ ծառայություններից ստանալ մեզ հետ կապված հարցերին բավարարող պատասխաններ: Աստիճանաբար ավելի առարկայական է դառնում, որ գործող իշխանության լուծելիք կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելով է պայմանավորված լինելու կառավարության գործունեության հետագա հաջողությունը: Որպեսզի քաղաքացու միջից դա հանվի, նախ պետական համակարգից պետք է վերացվի: Եթե վերևներում կոռուպցիան չկա կամ համատարած բնույթ չի կրում, դա դեռ չի նշանակում, որ ներքևներում էլ չկա: Ներքևներում կա: Այդ առումով ամբողջ պետական համակարգի բարեփոխման իրականացումը հրատապ է, որ նշանակում է կադրերի, որոշ դեպքերում ամբողջական կառույցների կրճատում, կամ ավելացում:

Այս պարագայում նախարարությունների, գերատեսչությունների փոքրացնել կամ մեծացնելը միանշանակ չէ: Դա պետք է արվի միմիայն արդյունավետության չափորոշիչներից ելնելով: Այդ առումով այսօրվա նախարարությունների զգալի մասը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, որովհետև այն, ինչ որ ստացել են ժառանգություն, անընդունելի, շատ դեպքերում էլ անհասկանալի է: Կրթության նախարարությունը դարձել էր քաղաքական մահակ իշխող ուժի ձեռքին, որ օգտագործում էր տարբեր առիթներով, հատկապես ընտրությունների ժամանակ: Այսօր նորաստեղծ այդ հզոր նախարարությունը պետք է կարողանա ազատվել այդ «կապանքներից»: Այդ խնդիրները բոլորը տեսնում են, դժգոհ են, բայց եկել է բարեփոխումների պահը, ու պատասխանատու կառույցներից և ոչ մեկը, կլինեն ակադեմիան, բարձրագույն կրթության ինստիտուտները, թե հանրակրթությունը, չեն ուզում առաջին քայլն իրենք անել, իրենցից սկսել: Օբյեկտիվորեն ընդունենք, որ մեզանում գիտությունը, հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը գտնվում են ճգնաժամում: Այլապես պետք է հակառակը հիմնավորենք. որքանով են նշված համակարգերը արդյունավետ, և որքանով են ներգրավված հասարակության, տնտեսության մեջ: Նախկին ռեժիմն էլ էր ընդունում, որ կրթության ոլորտում լրջագույն խնդիրներ կան: Առաջարկություններ էին մշակել, հատկապես բարձրագույն կրթության և գիտության մասին, որ տևական շրջանառումից հետո օրակարգից հանեցին: Բայց մինչ հանելը փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հանգեցրին ընդամենը ռեկտորների, դեկանների, ամբիոնի վարիչների ու մյուս պաշտոնյաների տարիքային սահմանափակումներին: Բովանդակային քննարկումը փոխարինվեց տեխնիկական հարցով ու այդկերպ անլրջացնելով կարևորագույն խնդրի էությունը: Հասարակության սպասումներն անարդյունք մնացին այն առումով, որ թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում որևէ որակական փոփոխություն տեղի չունեցավ:

Այսօր բոլորովին նոր իրավիճակում նորից հայտնվել ենք ճամփաբաժնում և պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք առաջ գնալ, թե՞ ոչ: Միանշանակ ուզում ենք: Հետևաբար, գիտության և կրթության համակարգը պետք է հիմնովին փոխվի: Ցավոք, ոչ պատահաբար, որոշ ուժեր ընդհանուր գաղափարից դուրս են հանել Հայոց լեզու և Հայ ժողովրդի պատմություն առարկաները և «մատի փաթաթան» դարձնելով՝ հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում, թե գործող իշխանությունները չեն ուզում հայրենասիրական դաստիարակություն տալ նոր սերնդին: Դա կեղծ կատեգորիա է, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու հեշտագույն տարբերակ: Դպրոցում պետք է տրվի հիմնավոր կրթություն Հայոց լեզվից, իսկ բուհերը իրենք կարող են որոշել՝ ինչպես վարվել: Մինչդեռ այս առարկաների հետ կապված աղմուկը խանգարում, շեղում է ընդհանուր բարեփոխումներից: Բուհերում պետք է գիտելիք տրվի և ակնկալվի պրոֆեսիոնալների հոսք դեպի արտադրություն ու գիտություն: Այդ հնարավորությունները բուհերին տրվելու է: Ուղղակի բուհերը պետք է կարողանան միմյանց հետ մրցակցել, եթե ոչ տեղում, դրսի համապատասխան բուհերի հետ մրցակցել, որպեսզի կարողանան և՛ դրսից ուսանողներ ներգրավել, և՛ ներսում: Այդ մրցակցության արդյունքում ուսանողներն իրենք պետք է որոշեն, թե որ բուհն են ընտրելու սովորելու համար: Ամենակարևոր խնդիրը սա է, մինչդեռ այսօր այնպիսի պայմաններ են, որ «առաջարկելով» այս կամ այն բուհն ընդունվել, պետական մակարդակով «ուղղորդում են» բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողներին: Պետք է մոտեցման տրամաբանությունը փոխվի: Ուսանողը պետք է քննություն հանձնի մասնագիտության գծով, հաղթահարելուց հետո միայն ընտրի բուհը, որում ուզում է սովորել: Դրա արդյունքում քիչ դիմորդներ հավաքած բուհը դուրս կմնա պայքարից ու ժամանակի ընթացքում կփակվի: Այսկերպ փոխվում է ամբողջ գաղափարախոսությունը: Պետական ֆինանսավորումը ոչ թե ուղղվում է բուհին, այլ այն մարդուն, որը ուզում է սովորել: Հետևաբար, ուսանողը պետք է շահառու դառնա կրթությանը տրվող ֆինանսական միջոցների: Այս տրամաբանությունը պետք է աշխատի նաև մյուս ոլորտներում, ինչը կբերի մրցակցային պայմանների ստեղծման, մրցակցային ու առողջ տնտեսության ու զարգացող հասարակական հարաբերությունների: Բայց զարգացումները պետք է արագացվեն, որովհետև հասարակությունը սպասումների մեջ է, իսկ ժամանակը գործող իշխանությունների օգտին չի աշխատում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում