Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախարարությունը 1 մլրդ 14 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ներին՝ սոցիալական ծառայություններ մատուցելու համար

Նախարարությունը 1 մլրդ 14 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ներին՝ սոցիալական 
ծառայություններ մատուցելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի ընթացքում շուրջ 1 մլրդ 14 միլիոն դրամ է հատկացրել հասարակական կազմակերպություններին՝ պատվիրակման միջոցով քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը հրապարակել է այս մասին պատմող տեսանյութ:

Հատկացված գումարի շրջանակներում տասնյակ ՀԿ-ների միջոցով ծառայություններ են տրամադրվել շուրջ 15 հազար քաղաքացու, այդ թվում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, տարեցների, հաշմադնամություն ունեցող անձանց, անօթևանների և այլ խոցելի խմբերի: Ծառայությունները տրամադրվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Երեխաներին տրամադրվող շուրջօրյա, ցերեկային խնամքի ծառայությունները և ոչ միայն, ուղղված են եղել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը: 2021 թվականի ընթացքում ծառայություններից օգտվել է ավելի քան 4 հազար 600 երեխա:

Տարեց և հաշմանդամություն ունեցող 3 հազար 600 անձ մատուցվել է ցերեկային, շուրջօրյա, տնային պայմաններում խնամքի ծառայություններ:

 

Մանրամասները՝ տեսանյութում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]