211652_close_icon
views-count1273 դիտում article-date 22:48 13-02-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 13-ին, ժամը 19:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ջամշլու ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Շ.):

Նմանատիպ նյութեր