Կպայքարենք մինչև վերջ. Խոակին Կապառոս
2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, կմեկնարկի 21։00-ին։
«Մենք կփորձենք հնարավոինս լավ հանդես գալ։ Իհարկե, դժվար է նվաճել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ուղեգիրը, սակայն կպայքարենք մինչև վերջ, քանի դեռ կա տեսական հնարավորություն»,- նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Նա նշել է, որ մրցակցին լավ ճանաչում են, նրանք էլ մեզ են լավ ճանաչում։
«Լավ թիմ է, որի հետ մի քանի անգամ հանդիպել ենք։ Կփորձենք լավ հանդես գալ»,- նշել է Խ. Կապառոսը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականին միացել է նաև Հենրիխ Մխիթարյանը
- Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը