Երեխաներս դիտել էին ու մեծ ոգեւորություն ապրել. «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի հաղթող

Նախորդ շաբաթ՝ մարտի 19-ին, ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Տղամարդկանց եւ կանանց երկուական տարիքային խմբերում հայտնի դարձան հաղթողները: Այն կայացել էր Չարենցավանում: Ներկա էին եղել վարչապետ Նիկոլ Փաշինայնը, Կառավարության այլ անդամներ:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է մրցաշարի կանանց առաջին տարիքային (18-35 տարեկան) խմբում ընդգրկված եւ առաջին տեղ զբաղեցրած Աելիտա Ղազարյանի հետ:

Աելիտա Ղազարյանը 33 տարեկան է, ամուսնացած, ունի երկու բալիկ: Նա հայտնեց, որ մրցաշարին մոտ մեկ ամիս է պատրաստվել, այդ ընթացքում անդադար մարզվել է եւ հավատցել եղել, որ կհաղթի: Նա 6 տարեկանից զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով, սակայն վերջին 12 տարին գրեթե չի խաղացել. «Բալիկներ ունենալուց հետո թենիսով չէի զբաղվում, բայց այս մրցաշարն առիթ դարձավ մարզումները կրկին վերսկսելուն»:

33-ամյա կինը նաեւ սիրողական լողի պարապմունքների է հաճախում: Ասում է՝ իր հաղթանակի համար առավել ուրախացել են 12-ամյա դուստրն ու 7-ամյա տղան. «Երեխաներս ուղիղ հեռարձակմամբ դիտել էին ու մեծ ոգեւորություն ապրել»:

Աելիտա Ղազարյանի փոխանցմամբ՝ թեեւ մրցաշարը սիրողական բնույթ էր կրում, սակայն տարիքային բոլոր խմբերում էլ շատ համառ պայքար է ծավալվել հատկապես մեդալների համար պայքարում. «Բոլորը հաղթանակի էին ձգտում, ունեին նպատակ, ինչը շատ լավ է»:

Դիտարկմանը, որպես կանոն, հայ կանայք ու աղջիկներն ավելի նստակյաց կենսակերպ են վարվում, Աելիտան չհամաձայնեց՝ նշելով. «Մարզվում են կանայք: Քանի որ Հայաստանում կան բազմաթիվ մարզահամալիրներ, որտեղ կարելի է սպորտով զբաղվել, կարծում եմ՝ դա է պատճառը, որ առավոտյան վազողների կամ մարզվողների չենք տեսնում: Եվ չէի ասի, թե հայ կանայք պասիվ են: Հատկապես բարձր տարիքի կանայք զբաղվում են լողով եւ այլ մարզաձեւերով»:

Նրա դիտարկմամբ՝ նաեւ քիչ չեն այսօր փոքր տարիքում պրոֆեսիոնալ սպորտաձեւով զբաղվողները, իսկ արդեն բարձր տարիքում անցնում են սիրողական մարզումներին:

Հարցին՝ արդեն որոշել է, թե գումարն ի՞նչ նպատակի է ծառայեցնելու, Աելիտան հայտնեց, որ դեռ գումարը չի ստացել ու չի էլ որոշել, թե ինչի վրա այն կծախսի:

Նրա խոսքով՝ սեղանի թենիսի հետագա մրցումներին չի կարողանա մասնակցել, քանի որ հնարավոր չէ մարզումները համատեղել աշխատանքի հետ: Մրցաշարին պատրաստվելու մեկ ամիսն արդեն իսկ բարդ է եղել աշխատանքի հետ համատեղելը:

Աելիտան նշում է՝ շատ կցանկանար, որ հաջորդ տարի մասնակիցների թիվն ավելի շատ լինի. «Հույս ունեմ՝ եկող տարի մասնակիցների թիվն ավելի շատ կլինի, իսկ պայքարը՝ ավելի հետաքրքիր»: Նշենք, որ այս տարի մոտ 1600 մարզիկ է մասնակցել մրցաշարին: 

Ընդհանուր առմամբ դրամական պարգևներ է ստացել 80 մասնակից: 1-ին տեղի համար սահմանված է եղել 1.000.000 դրամ մրցանակ, 2-րդ տեղի համար՝ 600.000 դրամ, 3-րդ տեղի համար՝ 400.000 դրամ, 4-րդ տեղի համար՝ 150.000 դրամ, 5-րդ տեղի համար՝ 100.000 դրամ, 6-10-րդ տեղերի համար՝ 75.000-ական դրամ, 11-20-րդ տեղերի համար՝ 50.000-ական դրամ:

Տպել
1807 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին