Գագիկ Խաչատրյանը փաստաբանների բողոք-պահանջներից հետո հիվանդանոց է տեղափոխվել

Գագիկ Խաչատրյանը փաստաբանների բողոք-պահանջներից հետո հիվանդանոց է տեղափոխվել

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը փաստաբանների բողոք-պահանջներից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Իրավաբանների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 22-ին բուժկոնսիլիումը հստակ ցուցում էր տվել՝ Խաչատրյանին ստացիոնար պայմաններում բուժելու վերաբերյալ, սակայն բուժումն ընդհատվել է և նրան անմիջապես տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։

Փաստաբանական խումբը դիմում-բողոքներով պահանջել է ապահովել Խաչատրյանին համապատասխան բուժումով, սակայն այդ պահանջը չի ապահովվել։

Փաստաբաններից Երեմ Սարգսյանը նշել է, որ միայն իրենց կողմից «ապօրինությունների վերաբերյալ ահազանգերից» հետո է տեղափոխումը ընթացք ստացել:

Ավելի վաղ փաստաբանները տեղեկացրել էին, որ իրավասու մարմինները խախտում են անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ Ըստ փաստաբանական խմբի՝ պետության առաջին պարտավորությունը պիտի լինի բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հակառակ գործընթացն է գնում։

«Այսինքն՝ եթե կոնկրետ անձ է քննվում, այս անձի հետ կարելի է այս որոշումը կիրառել, մյուսների՝ օրինակ Գագիկ Խաչատրյանի մասով, ոչ՞, այս ի՞նչ մոտեցում է։ Եթե մի քիչ ավելի խորը վերլուծեմ, նույնիսկ կարող եմ առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնշել», - ասել է Սարգսյանը։

Ըստ փաստաբանների՝ առողջական խնդիրն արձանագրված էր դեռ հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, չի եղել։

«Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասվում է հայտարարությունում։

2014-2016-ին ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու մեջ և մոտ 6 ամիս է՝ կալանավորված է: Նա չի ընդունում մեղքը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---