28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արսեն Բաբայանի անթաքույց ապօրինի ազատազրկումն արդյունք է մեր բոլորի լռության և անտարբերության. «ՎԵՏՕ»

download

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ

Սահմանադրական դատարանը զավթելու և օրվա իշխանության քմահաճույքներին ծառայեցնելու փորձերը վաղուց արդեն հատել են օրինականության սահմանը: Եթե օրեր առաջ ՍԴ-ն զավթելու իշխանության ցանկությունը քողարկվում էր այս կամ այն օրենքով, ապա այսօր արդեն անթաքույց ապօրինություններով և հետապնդումներով գործընթաց է իրականացվում: ՀՀ-ում այլևս չկա բանական ու իշխանության հետ չկապակցված որևէ մեկը, ով կասկածում է այս գործընթացի ապօրինության և ռեպրեսիվ բնույթի մեջ:

ՍԴ նախագահի սանիկների ձերբակալությունների շքերթին հաջորդեցին դատարանի նախագահի ընտանիքի անդամների հարցաքննությունը, իսկ ավելի ուշ՝ ՍԴ նախագահի հետ երբևէ աշխատանքային որևէ առնչություն ունեցած անձանց ձերբակալությունները:

Հոկտեմբերի 21-ին ՍԴ նախագահի նկատմամբ իշխանական հետապնդումների և ռեպրեսիաների հերթական դրսևորումն արձանագրվեց: Հատուկ քննչական ծառայությունը, որի ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայր Դավիթ Խաչատրյանը Հայաստանում Սորոսի գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահն է, ձերբակալեց ԱԺ լրատվական բաժնի նախկին պետ Արսեն Բաբայանին:

Ակնհայտ է, որ Արսեն Բաբայանն ի պաշտոնե երբեք որևէ լիազորություն չի ունեցել կատարելու այն արարքը, որը մեղսագրվում է իրեն: Ակնհայտ է, որ ձերբակալությունն ապօրինի է, քանի որ մեղադրանքը, որն առաջադրվել է Արսեն Բաբայանին, մեկ տարի առաջ իրականացված համաներմամբ այլևս ձերբակալություն կամ կալանք չի նախատեսում: Ակնհայտ է, որ Արսեն Բաբայանի անթաքույց ապօրինի ազատազրկումն արդյունք է մեր բոլորի լռության և անտարբերության, որը միգուցե պայմանավորված է ՀՀ նոր իշխանություններից՝ այս պահին չարդարացված լավատեսական սպասումներով:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այս կապակցությամբ իր աջակցությունն է հայտնում իշխանական ռեպրեսիանների մամլիչի տակ հայտնված Արսեն Բաբայանին և պատրաստվում է անցնել օրենքի շրջանակներում ակտիվ գործողությունների:

Մեր զորակցությունն ենք հայտնում Բաբայանի ընտանիքին և ընկերներին: Այս խավար օրերն անցողիկ են:

#ՎԵՏՕ
#VETO
#ВЕТО

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ