Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ 
գերիներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները անհանգստացնող են և վտանգավոր. անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց»:

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն գրառմանը կից տեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը, որը հրապարակվել է մայիսի 28-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]