Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին ուղեգրերը նվաճեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված Չեմպիոնների լիգան երկար դադարից հետո վերսկսվեց: «Ռեալ»-ը մրցելով «Մանչեսթեր Սիթի»-ի հետ զիջեց 2:1 հաշվով: Անգլիական ակումբից գոլերը խփեցին Ստերլինգը և Ժեզուսը, իսկ «արքայական ակումբի» միակ գնդակը հեղինակեց Բենզեման: Երկու խաղերի ընդհանուր 4:2 հաշվով «Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է պայքարը ՉԼ-ում:

Օրվա մյուս խաղում «Յուվենտուս»-ը Ռոնալդուի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիոն»-ն, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ առաջին խաղում զիջել էր նվազագույն հաշվով: «Լիոն»-ը ևս ՉԼ քառորդ եզրափակիչում է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]