Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեք կուսակցությունների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց։ Պարզվում է՝ դատարանը չի ստացել գործի նյութերը, աշխատանքային օրն էլ մոտենում էր ավարտին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 6-ին։ Փաստաբան Գայանե Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնականաբար առանց նյութերի հնարավոր չէ իրականացնել բողոքի արդյունավետ քննարկում, սակայն մինչ դա անհրաժեշտ է լսել բողոքի բովանդակությունը և 40 րոպեն բավարար ժամանակ էր բողոքի բովանդակությունը ներկայացնելու համար։