Wednesday, 24 04 2024
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս իշխանափոխությունը կդառնա հեղափոխություն, եթե փոխվի իշխանությունը վարելու բնույթը

Հեղափոխությունները միշտ էլ սկսում են իշխանափոխությունից: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

Հարցին, թե տեղի ունեցածը հեղափոխություն է, թե սոսկ իշխանափոխությունը, նա արձագանքեց. «Տեղի է ունեցել իշխանափոխություն՝ հեղափոխական նպատակադրումներով: Այդ նպատակադրումները նկատելի են արդեն իշխանությունը փոխելու պրոցեսում: Մեր իշխանությունը օլիգարխիկ համակարգի իշխանություն էր և բացառապես ուղղված էր հասարակության այլ խավերին հարկադիր ենթակայական վիճակում պահելուն: Իրենք ձևավորել էին հարկադրանքի գործիքներ՝ ոստիկանությունը, նաև բանակը օգտագործելով: Մենք հիշում ենք, որ բանակը 2008-ի մարտի 1-ին օգտագործեցին ներքաղաքական նպատակներով, նաև 1996-ին Վազգեն Սարգսյանը բանակը մտցրեց քաղաքականություն: Այսինքն՝ սա բացառապես շահագործող դասակարգի և անօրինական կարգով արտոնյալություն ձեռք բերած դասակարգի իշխանությունն էր՝ ընդդեմ հասարակության մնացած խավերի»:

Աղասի Թադևոսյանը նկատեց, որ այս շարժման մեջ կար դասակարգային տարր. «Մենք չենք ուզում խոստովանել, որ ԽՍՀՄ փլուզումից և անկախ Հայաստանի 30 տարիներին ձևավորվեց դասակարգային հասարակություն, ձևավորվեցին հարուստներ, շատ փոքրաթիվ միջին խավ և մեծաթիվ աղքատների խավ: Այս իմաստով, շարժումը դասակարգային բնույթ ուներ, թեկուզ թաքնված, որը չէր հռչակվում: Դասակարգային բնույթն այն էր, որ ունեցվածքային ավելի ցածր շերտերում եղած խավերն անհույս վիճակում էին, չէին տեսնում ապրելու հնարավորություն և միացան բողոքի կոչերին»:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում