Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում ու Կանադայում կդադարեցվի․ Սպառողները պնդում են՝ քաղցկեղ է առաջացնում23 մայիսի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է մանկական Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում և Կանադայում՝ բազմաթիվ դատական հայցերի պատճառով։ Ընկերությունը որոշել է վերջնականապես դադարեցնել մոտ 100 ապրանքի արտադրություն, այդ թվում` մանկական ցանափոշի Johnson's Baby-ինը։ Այս որոշումը գործելու է միայն ԱՄՆ-ում ու Կանադայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ընկերությունից հայտնել են, որ Հս. Ամերիկայում իրենց արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է սպառողական վարքի փոփոխության և ապատեղեկատվության տարածման պատճառով։ «Johnson & Johnson-ը խիստ համոզված է մանկական Johnson's Baby ցանափոշիների անվտանգության հարցում։ Ամբողջ աշխարհում տասնամյակների գիտական հետազոտությունները փաստում են մեր արտադրանքի անվտանգության մասին»,- հայտնել են ընկերությունից։ Ըստ Wall Street Journal-ի` ԱՄՆ դատարաններում ընկերության դեմ 19,400 հայց կա, հայցվորները պնդում են, որ արտադրանքն առաջացնում է ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև մեզոթելիոմա՝ քաղցկեղի հազվադեպ տեսակ։ Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը Johnson's Baby խամքի միջոցների արտադրությունը սկսել է 1893-ից։ Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում |