Ձնահյուսի տակ 4 պայմանագրային է մնացել. 3-ը զոհվել են

Ձնահյուսի տակ 4 պայմանագրային է մնացել. 3-ը զոհվել են

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին` ժամը 16:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, պայմանագրային 4 զինծառայող է մնացել ձնահյուսի տակ։

Ըստ ՊՆ-ի` ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում գտել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների դիերը. նրանք են` շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանը (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանը (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանը (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018-ից, Սյունիքի ՄԶԿ):

Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Նա մարմնական թեթև վնասվածքներ է ստացել, առողջական վիճակը բավարար է։

Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---