Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

Հեղափոխության «զոհերը». Ովքե՞ր են առ այսօր հետախուզվում՝ մեղադրանքների առաջադրումից հետո

Հետհեղափոխական Հայաստանում նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ճակատագիրը հետաքրքիր կերպով դասավորվեց։  Փորձենք հետահայաց անդրադառնալ, թե ինչ ընթացք ունեցան մի շարք աղմկահարույց գործեր, որտեղ են նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց առաջադրվել էին ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ, սակայն մեկնեցին հանրապետությունից, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչ ճակատագիր է սպասվում նրանց։

Շատերն են հիշում գործարար Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով (կաշառք ստանալուն օժանդակելը), հիշում են, թե ինչպես այս տարվա հունվարի 25-ին իրավապահ մարմինները թույլ տվեցին նրան մեկնել երկրից՝ հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձանց գրավոր երաշխավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ։ Յուրաքանչյուր երաշխավորող անձ մուծել էր 15 մլն դրամ։ Հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին Գերմանիա մեկնելու թույլտվություն տվեց՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի հիման վրա 23.01.2019թ. հրավիրված մասնագիտական կոնսոլիումի եզրակացությունը։ Այդ եզրակացության համաձայն՝ Սամվել Մայրապետյանին ցուցված է կատարել ենթաստամոքսային գեղձի տրանսլյումինալ դոզավորում, որը չի իրականացվում Հայաստանում։ Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց անձնական երաշխավորությունը։ Իսկ երաշխավորների կողմից իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է քրեական պատասխանատվության, ինչի մասին տեղեկացվել են երաշխավորությունը տված անձինք։

Որքա՞ն ժամանակ կարող է մնալ Սամվել Մայրապետյանն արտերկրում։ Այս հարցն ուղղեցինք ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին։
«Ողջամիտ ժամկետում»,- արձագանքեց նա։ Իսկ ո՞րն է այդ ողջամիտ ժամկետը։ «Սամվել Մայրապետյանին գրություն է ուղարկվել՝ մինչև 2019թ. սեպտեմբերը ներառյալ, նախատեսված բուժումն ավարտելուց հետո մինչև հոկտեմբերի 15-ը ողջամիտ ժամկետում վերադառնալ և ներկայանալ վարույթն իրականացնող մարմին»,- պարզաբանեց ՀՔԾ խոսնակը։

Այս տարվա ապրիլի 19-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, նրան ներկայացվել էր կալանավորման միջնորդություն, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Միհրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Հայտնի էր դարձել, որ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով պետբյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար՝ 44.199.463 ՀՀ դրամ։ Միհրան Պողոսյանը հայտնի է նաև նրանով, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր, թե ինչպես է ԴԱՀԿ նախկին պետը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները հայտնվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունների կողքին։ Քրեական գործի հարուցումից մեկ ամիս անց Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց։ Հետո նա հայտնվեց Ռուսաստանի Դաշնությունում։ Ավելի ուշ պարզվեց, որ ռուսական կողմը չի ցանկանում հանձնել Միհրան Պողոսյանին։

ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արևիկ Խաչատրյանը Միհրան Պողոսյանին վերաբերող մեր հարցին արձագանքեց. «ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք, նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»:

Հետախուզման մեջ է  գտնվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ  Միքայել Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու համար։ Հայտնի է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Սակայն հետախուզումն ընթացքի մեջ է։ Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Նրան նախ մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար, իսկ ավելի ուշ ՀՔԾ-ն հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Վահագն Հարությունյանն ասել էր, որ ինքը գտնվում է ՌԴ-ում և բուժվում է։ Ըստ Հարությունյանի՝ բուժումն ավարտելուց հետո ինքը կվերադառնա Հայաստան, սակայն հստակ ժամկետ չէր նշել։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։

2018թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն հարյուր տոկոսով ապացուցված է։ «Դա կաշառքի գործ է, և դա լինելու է Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ասել էր վարչապետը։

Պարզվեց, որ ԱԺ պատգամավորը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է։

ՀՔԾ-ն ավելի ուշ տեղեկացրեց, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն առ այսօր ընթացքի մեջ է։ Ըստ ՀՔԾ-ի՝  2007-ից զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը՝ Արամ Հարությունյանը գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել և ստացել է 14 մլն դոլար կաշառք հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցերը նրա օգտին լուծելու համար։

Հետախուզվում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը։

Ըստ ՀՔԾ֊ի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քրեական գործով Լյովա Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական կեղծիքը)։  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Լյովա Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «Հյուսիս-հարավ» քրեական գործի շրջանակներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում