Վրաստանը 350 մլն դոլար է կորցրել ռուսական կողմից ավիահաղորդակցության արգելքից հետո: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Գախարիան նշել է, որ երկրի բյուջեն այդպիսի վնասներ է կրել 5 ամսվա ընթացքում՝ Ռուսաստանի հուլիսյան արգելքից հետո: Վարչապետը, սակայն, հաղորդել է զբոսաշրջությունից ստացված եկամուտների մասին, որոնք «գերազանցել են 2 միլիարդը», և դրանք անվանել «իրական փողեր»:
Հոկտեմբերի սկզբին հաղորդվել է վրացական կողմի համար 113 մլն դոլարի վնասի մասին: Զբոսաշրջության ոլորտում երկիրը կորուստներ է կրել 2019-ի հուլիսից օգոստոս ընկած ժամանակաընթացքում:
Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են հունիսի վերջին: Թբիլիսիում բռնկվել էին բազմահազարանոց բողոքի ակցիաներ, որի պատճառը ռուսական պատվիրակության մասնակցությունն էր միջխորհրդարանական ասամբլեայի նիստին, որի ժամանակ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր կայացրել հուլիսի 8-ից դադարեցնելու երկու երկրների ուղիղ ավիահաղորդակցությունը:
Հոկտեմբերի 16-ին երկու երկրների հաղորդակցությունը վերականգնվել է: Թույլատրված է իրականացնել շաբաթական 7 չվերթ Մոսկվայից Քութայիս: