26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիան մտադիր է Թուրքիային ներառել «անվտանգության ռիսկ» ներկայացնող երկրների ցանկում

Գերմանիայի կառավարությունը իր երկրի շահերի տեսանկյունից վտանգավոր է համարում Թուրքիայի հետախուզական ծառայության գործունեությունը: Այս մասին գրում է  թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ գերմանական «Tagesschau.de» լրատվակայքին հղումով:

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է Թուրքիան ներառել այն երկրների ցանկում, որոնք «հատուկ անվտանգության ռիսկ» են ներկայացնում Գերմանիայի պետական գաղտնիքները կրող հետախուզական մարմինների աշխատակիցների համար:

«Անվտանգության ռիսկ» է համարվում նաև նշված աշխատակիցներին ուղղված շանտաժն ու սպառնալիքները:

Գերմանական մամուլի համաձայն՝ հետախուզության աշխատակիցների համար նախատեսված  նշյալ ցանկում այս պահին ներառված են Չինաստանը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Ռուսաստանը, Պակիստանը: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն մինչ այժմ ցանկում տեղ չեն գտել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ