Պուտինը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխանելու մասին ԱԳՆ-ի հայտարարությունը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ի պատասխան Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ Սենատի ընդունած օրենքի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իհարկե, նման միջոցառումներն անհնարին են առանց նախագահի կողմից հաստատվելու»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում հայտարարութուն էր հրապարակել, որի համաձայն՝ Մոսկվան օգոստոսի 1-ից դադարեցնում է Սերեբրյանի Բորում ամառանոցի օգտագործումը ԱՄՆ դեսպանատան կողմից, ինչպես նաեւ Դորոժնի փողոցում գտնվող մյուս հաստատությունները։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն Վաշինգտոնին առաջարկել է կրճատել Մոսկվայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը։