Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի նշանավոր երկերը

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի 
նշանավոր երկերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ մարտի 26-ից դեկտեմբերի 16-ը Հայաստանում կանցկացվի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ճանաչված դաշնակահար Օլլի Մուստոնենը (Ֆինլանդիա):

Ծրագրում Բեթհովենի թիվ 4 դաշնամուրի կոնցերտն է և թիվ 4 սիմֆոնիան:

Ֆիլհարմոնիկ նվագախումբը փառատոնին կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, ջութակի և դաշնամուրի կոնցերտները, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ:

Կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ:

 Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am